հայրս, թե մորս նախկին ամուսինը

Հայրիկիս ես չեմ ճանաչում, ավելի ճիշտ անուն ազգանունով գիտեմ, գիտեմ` ով է նա, որ ժամանակին մայրիկիս ամուսին է եղել, քան թե մեր հայրը, չեմ էլ ուզում տեսնել կամ լսել նրանից, ոչ նրա համար, որ նա մեզ թողել է կամ մայրիկիցս հեռացել է, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նա մեզ թողնելուց հետո էլ մեզ հետ տեսնվել է միայն այն ժամանակ, երբ կարիք կար ձեռներիցս խլել այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք:

Դե դժվար մանկական իմ հոգին երազեր այդ հայրիկի հետ զբոսնելու գնալ կամ մուլտֆիլմ նայել: Ինչ  արած, միշտ ինձ մխիթարում էի, թե միշտ չէ, որ երջանկիկ ընտանիքները լիարժեք են լինում: Ճիշտն ասած այդ միտքը հաճախ չէր այցելում ինձ, դա երևի նրանից էր, որ փոքրուց էի սովորել, որ պապան դա վատ բան է:
Անհամեստ չթվա, ես սիրուն աղջիկ եմ, հագնվում եմ թանկանոց խանութներում և ճաշակով, միշտ ուշադրության կենտրոնում եմ, հավանաբար դա էր պատճառը, որ այն ինչ տեղի ունեցավ, տեղի ունեցավ հենց ինձ հետ:
Ընկերուհիներիս հետ դուրս էինք եկել ման գալու, ժամը երեկոյան 7-ն էր, զբոսնում էինք քաղաքի կենտրոնում, հանկարծ ընկերուհիներիցս մեկը նկատեց, որ մեր զբոսանքին միացել է նաև մեքենա, դե բնականաբար փորձեցինք ուշադրություն չդարձնել դրան, բայց քանի որ նա ավելի էր կամացացնում իր ակների քայլերը` մեզ հավասարվելու համար, որոշեցինք մտնել մոտակա սրճարան` ազատվելու անծանոթ տղամարդու հետապնդումից: Սրճարանում տաք սուրճի բաժակի շուրջ մոռացանք և’ անծանոթին, և’ նրա մեքենան, սկեցինք մեր աղջկական գժությունները, բաժակ նայել, սրճարանի ատամի չոփիկները հավաքել, ու հանկարծ մեզ մոտեցավ մատուցողը ու հյուրասիրեց մրգերի տեսականի, եթե նկատել եք, բոլորն էլ նույն միրգն են հյուրասիրում, դե հիմա դրա մասին չենք խոսում, ու մենք հասկացանք, որ եթե մենք մոռացել էինք անծանոթի մասին, ապա նա մեզ բաց չէր թողել, և ոչ միայն  բաց չէր թողել, այլ մի քանի սեղան այն կողմ նստած մեզ էր հետևում, մենք արագ հավաքվեցինք և դուրս էինք գալիս, երբ անծանոթը բռնեց ձեռքս և …սիրուն աղջիկ արի կոֆե խմենք… ու առաջին անգամ ես նայեցի նրա երեսին, Աստված իմ, ավելի լավ էր ես չնայեի, նա էր, ինձ կյանք տված տղամարդը, մորս ամուսինը կամ… իմ հայրը… ես չգիտեմ ինչ են անում այդ դեպքում, բայց ես վազում էի, վազում էի մոռացած ամեն ինչ, հասնելով շենքին, ես շարունակեցի վազել նաև մեր բնակարան տանող սանդուղքներով… շունչս կտրում էր, ուղեղս… էլ ինչ ուղեղ այդքանից հետո… վախեցած մայրս միայն հասցնում էր փոխել հարցերի հերթականությունը… ես ի վիճակի չէի ոչինչ ասել…
Գիշերը կողքի սենյակից լսվում էր միայն մայրիկիս լացող ձայնը, հավանաբար պատմածս նրան էլ էր շոկի մեջ քցել, հավանաբար նա ափսոսում էր այն օրվա մասին, երբ հանդիպեց հորս կամ էլ ուախանում էր այն օրվա համար, երբ բաժանվեց նրանից, իսկ ես նայում էի սենյակիս` մթության մեջ չերևացող առաստաղին ու  մտածում, իսկ ես ինչպես ապագայում ընտրեմ ամուսին, որ նույնը չլինի նաև իմ աղջկա հետ…

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: