նա ինձ հարցրեց, դու կույս ես

Կարծեմ 2006 թվականն էր, երբ ինտերնետում մոդա էր ընկել armeniaonline կայքը: Այն առաջին էր նմանների մեջ, որտեղ ես գրանցվեցի: Կայքում իմ շփումը սահմանափակվում էր ինտերնետային մի քանի նոր ծանոթներիս հետ բարև ոնցեսներով, անկապ դեմքերի վրա խժժալով, ու առավելագույն դեպքում մի երկու հոգու հետ համար փոխանակվելով, որը իր հերթին ավարտվում էր մի քանի զանգով, քանի որ առաջին իսկ զանգից հետո, քեզ առաջարկում էին հանդիպել, իսկ ես բնական է հրաժարվում է: Ինչու է բնական,տրամաբանություն չկա, պարզապես չէի ուզում: Օրերից մեկ օր երբ երեկոս էի անցկացնում այդ կայքում, աչքովս ընկավ մի շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ սիրուն տղու պրոֆայլ, ինքը այքան սիրուն էր, որ ես մոռացա ամոթ ու նամուս բառերը և սկսեցի գրել նրան, մենք մի երկու օր շփվեցինք ինտերնետում, հետո ես նրան տվեցի իմ հեռախոսի համարը, քանի որ ես նպատակ էի դրել հանդիպել նրան:

Դա նման է այն դեպքին, երբ որոշ աղջիկներ իրենց կուսությունը պահում են ասպետների համար, ես էլ ցանկացա առաջին ինտերնետային հանդիպումս նվիրել այդ շատ սիմպո տղային: Մեր զանգերին, ինչը և սպասվում էր, հաջորդեց հանդիպելու առաջարկը, ես առանց մի երկու օր ձև թափելու, համաձայնվեցի: Հանդիպմանը նա եկավ շատ շքեղ մեքենայով, հավանաբար նաև այն մտքով, որ ես կհալվեմ: Բայց դե քանի որ ես նման բաներին մեծ տեղ չեմ տալիս, ինձ մեկ էր նրա մեքենայի մակնիշն ու արժեքը: Մեր հանդիպումը շարունակվեց Ջազզվեում, ես ընտրել էի նրան ուշադիր լսելու քաղաքականություն, քանի որ տղաները սիրում են, երբ իրենց խորիմաստ պատմությունները, որոնք սկսվում են ավտոս սենց նենց, բիվշի ընկերուհիս սենց ու ավարտվում, երբ դուբայում էի արտահատությամբ, աղջիկները լսում են հիացած: Դա իմ կոմղից ապահովված էր: Երկու ժամից ես արդեն տանն էի ու բնական է, որ հաջորդ օրը նա ինձ կզանգեր: Դե, զանգը եկավ ժամը 12-ին, նա ինձ առաջարկեց հանդիպել, ես չմերժեցի, բայց ահա այստեղ ինձ սպասում էր ՍՅՈՒՐՊՐԻԶ: Երբ այդ օրը մենք վերադառնում էինք տուն նրա շքեղ մերսեդես մակնիշի մեքենայով(ես արդեն անգիր էի արել այդ մեքենայի կենսագրությունը), նա ինձ հարցրեց, դու կույս ես, ու քանի որ ինձ առաջին ագամ էին այդ հարցը տալիս, ես մի քիչ խառնվեցի, ու այն հարցիս, թե նա ինչու է այդ հարցը տալիս ինձ, ինքը շատ զարմացած ասեց, խի մենք սեքսով չենք զբաղվելու, ու նա շատ զարմացավ, երբ ես զարմացած տվեցի նրան բացասական պատասխան: Սա իմ պլանների մեջ չկար: Հաջորդ մեր հանդիպումներին ծանոթս ինձ կուտ էր տալիս, որ դա ոչ ոք չի իմանա, որ ինքը նենց կանի, որ կես կույս կմնամ(ի դեպ, ես այն ժամանակ այնքան ՔՅԱԼ էի, որ չէի հասկլացել, թե դա ինչ է նշանակում), որ եթե մենք սեքով զբաղվենք, դա վատ բան չի նշանաոկւմ: Ու այ այստեղ ես այսպես ասած պրինցիպի ընկա, մտքումս ասեցի, դե դու կտենաս, որ Հայաստանում կան աղջիկներ, ովքեր ինտերնետով ծանոթանում են, դուրս են գալիս հանդիպման, բայց կույս են ու սեքսով չեն զբաղվում: Մեր հերթական հանդիպումները  ավարտվում էին նրա անհաջողությամբ, նրա համար դառել էր նպատակ` ինձ զրկել կուսությունից: Ու քանի որ ես դեռ չէի ուզում բաժանվել առաքինությանս մեդալի հետ, նրա նպատակը այդպես մնաց նպատակ… Երբ եկավ ժամանակ, ու մենք հասկացանք, որ ոչ նա կհասնի իր նպատակին` տեղափոխել մեր շփումը անկողնային հարթություն, ոչ էլ ես կարող եմ շարունակել շփումս մի մարդու հետ, ով նայում է ինձ ու միայն սեքս ուզում, մենք առանց ոչ մի բան ասելու, պարզապես մոռացանք իրար մասին: Այս պատմությունը սակայն հետք թողեց իմ կյանքում, ես հասկացա, որ եթե դու ծանոթացել ես ինտերնետով, դու տվել ես քո հեռախոսահամարը և նույնիսկ համաձայնվել ես հանդիպել, ուրեմն դու հաստատ տուն տանելու աղջիկ չես: Ի դեպ, դա իմ առաջին ու վերջին ինտերնետային հանդիպումն էր, ոչ թե նրա համար, որ ես ուզում էի տուն տանելու աղջիկ լինել, այլ չգիտեմ, մի տեսակ հաճելի չէ, երբ քեզնից միայն ՍԵՔՍ են ուզում:

Advertisements

Մեկնաբանություններ (15) (+add yours?)

  1. Harut
    Մրտ 22, 2011 @ 15:19:10

    Uxaki ashxati inqt shut haskanas te ov inch e uzum, du da inqd piti zgas ayl vochte kez piti hushen ,

    Պատասխանել

  2. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 10:50:51

    Չնայած հիմա նոր է բլոգդ ու հին է արդեն էն քո “նոր էր” երը, վստահ եմ էլի կհանդիպես վերը նշածիդ կերպարներից, բայց կհանդիպես նաև լրիվ հակառակին:

    Պատասխանել

  3. narek
    Մրտ 23, 2011 @ 13:33:09

    bolory chen edpes………….indz shat axjikner en grel inetov, mi masin es nuynisk chem tesel, bayc shpvum em, myus masin tesel em u sex chem uzel u eli shpvum em………..isk mi masin el handipel em u…………. de duq haskacaq……..!!!

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: