տղայա, ինչ անենք թե մատուցողա

Այ սենց բան մենակ ինձ հետ կարող էր լինել, հա բա դե էլ ում հետ: Չնայած համոզված եմ, որ նման բան շատերն են ասում, բայց դե հիմա ես իմ պատմությունն եմ պատմելու: Լավ ինչ թաքցնեմ, ես էլ էի մեղավոր, բայց դե տատիս ասած` սերը աթարինելա կպչում: Ու քանի որ այս բլոգում մենք պատմում ենք առօրյա կյանքից պատմություններ, որ շատերը կարդան ու չկրկնեն մեր սխալները, ես էլ իմն եմ պատմում:


Ամառը չեմ սիրում հանսգտանալ Օպերայի մոտի սրճարաններում, դրա համար մենք ընտանիքով մեր երեկոները անց ենք կացնում Խանջյանի բացօթյա սրճարաններում: Ու մի օր, երբ ծնողներիս հետ նստած էի, աչքս ընկավ մեր շատ սիրալիր մատուցողի վրա: Բավականին գեղեցիկ, եթե տղամարդուն կարելի է բնորոշել այդ բառով, երիտասարդ, գեղեցիկ ժպիտ, մատուցողի ոչ բնորոշ խելքի առկայություն, թող ինձ ներեն այս մասնագիտության ներկայացուցիչները, բայց Հայաստանում դեռ չկա մատուցողի հատուկ դասընթաց անցնելու կուլտուրա:


Հաջորդ օրը ես սրճարանում արդեն առանց մամայի ու պապայի էի, ընկերուհիս գիտեր իմ նշմարած տղայի մասին, իսկ իմ նշմարած տղան էլ, հասկացել էր ինչու եմ ես այսօր հենց ընկերուհուս հետ: Ու քանի որ ամեն մեկս մեր առաքելությամբ էինք եկել, անցանք գործի, ես հա իրան կանչում էի ու խնդրանքներս ներկայացնում, ինքը խելոք կատարում էր, չէր մոռանում նաև ջերմ զրուցել մեզ հետ:  Ընկերուհիս էլ դե բնական է հարցերով ողողում էր նրան: Իսկ վերջում պրիմիտիվ, բայց ասեմ հաճելի քայլ,  2 բաժակ Մարտինիի հյուրասիրություն, ինչ պրիմիտիվ են տղամարդիկ, կոնֆետ, խմիչք կամ էլ մրգային ասսորտի, ու ինչ խաբնվող ենք մենք, այդքանը իմանալով, մեկա ուրախանում ենք, իբր թե երկնքից մեզ համար աստղ իջացրեցին:
Մի քանի օրից մենք` ես ու մատուցողս, արդեն ուրիշ սրճարանում էինք, զրուցում էինք, խունջիկ մունջիկ գալիս, դրանց հաջորդեցին զանգերը, ընկերուհիներիս`ինձ խրատող խորհուրդները, բայց մեկա ես իմն էի անում: Համաձայնեք, գիտեք ,որ սխալ եք, բայց մեկա անում եք, ախր մենակ ես չեմ տենցը: Դե լավ հա տղայա, ինչ անենք թե մատուցողա:  Մի քանի շաբաթ հանդիպելուց հետո, երբ ես մինչև ականջներիս ծայրը սիրահարվել էի մատուցողիս, արդեն նրան էի նվիրել բազմահազար գրկումներ և համբույրներ, նա որոշեց ինձ խոստովանել այն գաղտնիքը, որը պահել էր այսքան ժամանակ, զզվում եմ այ տենց խոսակցություններից, էն որ նստում եք, սկսում են հեռվից ասել, շրջանցելով բուն թեման, հա սպասում ես ես, մեկել հոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոպ` ես ամուսացած եմ, դե ես ճիշտն ասած չէի կարող պատկերացնել, որ օրերով ինձ հետ ժամանակ անցկացնող տղան, ում ես զանգում էի, երբ ուզում էի, կարող է ունենալ տանը, և ոչ միայն տանը, այլ և իր կյանքում կին: Ոնց են տենց անում, այ այդ ես մինչև հիմա չեմ հասկացել: Հա ու ամենա ամենաեսիմ ինչը այս պատմության այն էր, որ ես իրա կնոջը մանկուց գիտեի, դա պարզվեց ավելի ուշ, երբ ես նրանց տեսա մեր բակում, ու հասկացա, որ մեզնից մի քանի շենք այն կողմ ապրող այդ սիրունիկ աղջկա ամուսինը իրան դավաճանումա:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: