թքի վրես ու գնա, գնա սիրուհիներիդ մոտ

Ատում եմ քեզ տղամարդ կոչվող ոչնչություն, հա դու , դու ոչնչություն ես, դու որ համարձակվել ես ձեռք բարձացնել ընկերուհուս վրա, դու այ մարդկային արժանիքներ չունեցող, համարձակվել ես խփել նրան ու սպառնալ, կոտրել նրա կյանքը, առողջությունը, նրա Եսը հավասարացնել ԶՐՈՅԻ:

Քեզ ու քո նմաններին հրապարակավ քարկոծել է պետք ու դա էլ քիչ կլինի, ես, այդ ես էի իմ հարազատ ընկերուհուս թեյը գդալներով խմացնում, գիշերները գրկում նրան, երբ երազի մեջ գոռում է, հավանաբար քո նման դատարկությունը նրան այնտեղ էլ հանգիստ չէր տալիս, ատում եմ քեզ, քո անունը, քո մասին լսելն ու խոսելն անգամ ատում եմ, ինչ կասեք, հըն, նմաններին ինչ է պետք անել, ոնց դաստիարակել, ոնց ազատել մեր հասարակությունը նմաններից, ում մեղադրել, որտեղ պաշտպանություն գտնել: Որտեղ ու ինչպես պատժել այն հազարավորներին, ովքեր իրենց տղամարդկային հաստատումը տեսնում են կնոջ վրա ձեռք բարձրացնելով, արհամարհելով ու նվաստացնելով:

Ատում եմ նմաններին, նրանք շատ են, մեր կողքին են , ատում եմ բոլորին, ես ձեզնից մեկի զոհի կողքին եմ հիմա, լացում եմ, ուժ չունեմ, չգիտեմ ինչ խոսքեր գտնեմ մխիթարելու համար, ինչպես բացատրեմ, որ կան նաև ԼԱՎ մարդիկ աշխարհում, ինչպես նրան ասեմ, որ առողջական բոլոր խնդիրնեը կլուծվեն, ինչպես ես համոզեմ, որ ամեն ինչ նյարդերից է, ինչ նյարդեր, նայրդեր չկան նրա մարմնում, կան մի քանիսը գլխում, չէ գլխի հարվածները ուժեղ են եղել, այնտեղ դատարկություն է հիմա…

Դուք մեր հասարակության ՄԵԾ-ՄԵԾ խոսացողներ, Դուք, որ Ձեր բարությունը միացնում եք միայն ընտրությունների կամ էլ մի տեղ հարցազրույց տալու ժամանակ, Դուք ձեր ձեռքերով գրկել եք ՀԱՅ ՏՂՄԱՐԴՈՒ ծեծին ԱՐԺԱՆԱՑԱԾ հայ ԿՆՈՋ կամ աղջկա… Ում եք մեղադրում, կնոջը, այն մատղաշ աղջկան, ով փորձել է ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, սիրել մեկին ու սիրվել, մեղադրել, իհարկե մեղադրել, էլի ամեն ինչում կինն է մեղավոր, իհարկե կինը, իհարկե ինքն է գնացել, կանգնել գլուխն ու դեմքը դեմ տվել ասել Օ իմ Սիրելի ամուսին խփի ինձ, ծեծի, գցի գետնին, ինչքան ուժ ունես ոտքերով խփի, հարվածի էլի, ավելի ուժեղ, ավելի ուժեղ, երկու ոտքով ուղիղ փորիս, դեմքիս, գլխիս, կապտացրու ձեռներս ու ոտքերս, հետո թքի վրես ու գնա գնա, սիրուհիներիդ մոտ, գնա սիրելիս գնա խմի, ուրախացի ու նորից արի, արի ես քեզ կպսասեմ, դու ճիշտ ես , ես արժանի եմ դրան

Ատում եմ կնոջը հարվածող տղամարդկանց… իսկ հարված տվողը տղամարդ է՞՞՞

Advertisements

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 10:46:10

    Սևակն էլ էր երևի սկզբում ատում, բայց հետո քիչ-քիչ երևի հասկացել է, որ ինչքան էլ հայ կնոջը հայ տղամարդը ծեծի, մեկ է կա .
    “Գիտես, սիրելի՛ս,
    Ո՛վ է անխելքը,
    Եվ անբուժելի՝
    Ո՛ր խոցն ու վերքը.
    -Երբ ո՛չ թե կտրում,
    Այլ համբուրում ես
    Քեզ անխղճորեն
    Հարվածող ձեռքը: “

    Պատասխանել

  2. raptor
    Մրտ 24, 2011 @ 00:06:53

    kyanqum chem yhdunel…

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: