Երդվում եմ կյանքումս ամեն ինչ անել, նենց ոնց ամուսնուս մաման, քանի որ կարողա ես իրանից լավն եմ

Հայկական ամուսնության երդման արարարողության տեքստը`
(ներկայացնում եմ կանանց տարբերակը, մեր բլոգեր տղաները հուսով եմ պատասխան կներկայացնեն)


Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիկս եթե լինեմ, որ դա ամուսինս չի իմանա
Երդվում եմ սիրել այն ամեն, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում
Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրարիս, դիմել նրանց մամա  ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ
Երդվում եմ, ամեն տեղ ամուսնուս հետ գնալիս միշտ ժպտալ ու ձև տալ ինձ, եթե դրա կարիքը լինի
Երդվում եմ լվանալ, արդուկել տան բոլոր անդամների շորերը, հավաքել ամուսնուս թափած շորերն ու իրերը
Երդվում եմ ձենս կտրեմ ու համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ
Երդվում եմ չաշխատեմ, քանի որ հայ կինը պետք է տանը նստի
Երդվում եմ ամառվա շոգին ինձ կոտորեմ ու բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ անել
Երդվում եմ ամուսնուս չզանգել ու չզզվացնեմ, եթե անգամ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի
Երդվում եմ հաճախ չգնալ մամայիս տուն ու ընկերուհիներիս չկանչել մեր տուն
Երդվում եմ  Մարտի 8-ին նվեր չստանալու դեպքում չնեղանալ, քանի որ գիտեմ ամուսինս տոներ չի սիրում
Երդվում եմ ամուսնուս չհիշացնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի
Երդվում եմ ամուսնուս չասել` արի գնանք ման գանք, քանի որ ինքը հաստատ էտ ժամանակ  հոգնած կլինի
Երդվում եմ, որ եթե առողջական խնդիրներ ունենամ, երբեք դա բարձր չասեմ
Երդվում եմ երեխաներիս տալ ամուսնուս ծնողների անունները, ու կապ չունի սիրուն անուններ են, թե չէ
Երդվում եմ ապագա երեխայի սեռի ԷԽՈ-ից հետո, եթե իմանամ աղջիկա, մի քանի անգամ էլի գնամ, բալքիմ տղա լինի, որ ամուսնուս տրամադրությունը չընկնի
Երդվում եմ կյանքումս ամեն ինչ անել, նենց ոնց ամուսնուս մաման, քանի որ կարողա ես իրանից լավն եմ

Advertisements

Մեկնաբանություններ (7) (+add yours?)

  1. ՄԵՐԻ
    Հնս 19, 2011 @ 16:24:24

    ՑԱՎԱԼԻ ,ԲԱՅՑ իրական փաստ է սույն երդումը…

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: