ես այդ ցուցակում գտա իմ ներկայիս ամուսնուն

Երբ նոր էր սոցիալական ցանցերը մտում մեր կյանք, ես հոգեբանական ծանր վիճակում էի, բաժանվել էի այն տղայի հետ, ով վերջին 8 ամիսներին իմ քաղաքացիական ամուսինն էր, բնական է, որ ես կորցրել էի հայկական միակ սրբությունս, բայց ասեմ դա ինձ այդ ժամանակ շատ քիչ էր անհանգստացնում: Ես ապրում էի Անգլիայում, սովորում էի այնտեղ, մենակ էի , տխուր, ինձ պետք էր շփում, աջակցություն, հուսադրող խոսքեր, խորհուրդներ, որոնք հասկանում ես, որ ճիշտ են, բայց դու թքած ունես դրանց վրա: Ես պատրաստվում էի արդեն վերջնական վերադառնալ Երևան ու ցանկանում էի տեսնել, թե այդ մեկ տարվա ընթացքում ինչ էր փոխվել մեր շատ սիրելի քաղաքում, իսկ դա տեսնել կարելի էր որտեղ, իհարկե սոցիալական ցանցերում: Այդ ժամանակ շատ քիչ հայեր կային ֆեյսբուքում ու ես լսել էի, որ հիմնական մասսան օդնօկլասսնիկում կայքում է նստում, ես որոշեցի գրանցվել հենց այդտեղ, բացեցի անհատական պրոֆայլս, հասկացա ինչը ինչի համար է այդտեղ ու առաջինը, որ ես արեցի`հանկարծակի մարդկանց ցուցակ բացելն էր:

Դուք չեք հավատում ճակատագրին, իզուր, ես այդ ցուցակում գտա իմ ներկայիս ամուսնուն: Այո, ես գտա նրան այն ժամանակ, երբ ինձ թվում էր, թե աշխարհն իմ համար կործանվել է: Սրտաճմլիկ բառերի հետևից չեմ ընկնում, ասեմ, որ երբ ես մի քանի օրից հասա Երևան, դիմավորեց ինձ նա: Բայց ինձ համար հենց այ այստեղ սկսվեց մի ահավոր տանջանք, պետք էր նրան ասել, որ ես ..ես …դե…կույս չեմ, լավ գիտակցելով, որ դա կարող է լինել մեր բաժանման առիթ, ես չէի ցանկանում նոր կյանք սկսել խաբելով, բնական է, ես գիտեմ թե որտեղ, ինչքանով և ոնց են վերականգնում մեր հայկական նամուսը, բայց ստի վրա երջանկություն չես կառուցի: Ես ավելի ահավոր ու բուռն էի սպասում նրա արձագանքին, բայց ի զարմանս ինձ, նրա համար դա կարևոր չէր, ես պատմեցի այն ամենը, ինչ եղել էր ինձ հետ, նա ինձ հասկացավ, ընդունեց այնպիսին, ինչպիսին ես կամ` առանց իմ հայկական առաքինության: Դուք կարող եք ասել, որ նա հայ տղա չէ, նամուս ու թասիբ չունի, իսկ ինձ համար նա իսկական տղամարդ է, քանի որ նման քայլին գնում են միայն ուժեղները: Քանի որ մեր հարաբերություները կայծակնային արագությամբ էին զարգանում, հաջորդ խնդիրը, որ կանգնեց արդեն մեր առջև, սավանի ալ հետքի հարցն էր: Նրա ծնողները շատ խիստ հայկական ադաթներով մարդիկ էին, ու բնական է, որ առավոտյան ժամը 9-ին մեր սենյակ էր մտնելու նրա մայրը: Նրան պատշաճ կերպով դիմավորելու հարցը լուծեց ամուսինս: Հիմա մենք մեծացնում ենք  մեր սիրո արդյուքնում ծնված 2 բալիկներին: Իսկ մեզ ու հատկապես ամուսնուս քննադատելը թողնում եմ Ձեզ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: