Նա ամուսնացած է… և էլ իմը չի լինի երբեք

Մի քանի ամիս է` ինչ ես ինտերնետով ծանոթացել եմ մի աղջկա հետ: Չեմ ասի, թե սիրում եմ նրան, ինքն ինձ` չգիտեմ… սակայն այս պատմությունն այդ աղջկա մասին չէ, ուղղակի նա ինձ այսօր հիշեցրեց իմ առաջին սիրո պատմությունը: Ես պատմեցի նրան: Հիմա էլ պատմեմ Ձեզ:
Մի աշնանային օր էր: Ընկերոջս հետ որոշ գործեր ունեինք… տղայական…այգում էինք… տարված մեր խոսքով քայլում էինք … մեկ էլ տեսնեմ մի աղջիկ լացում է, չի կարողանում հանգստանալ…սիրտս չտարավ ասեցի մոտենամ:

Նստեցի կողքը…ինչով կարող եմ օգնել… նա շարունակում էր լացել….երբ լացակումած դեմքը բարձրացրեց, ես շշմեցի: Նա կարծես նկարված լիներ… նկար, որն անգամ իմ երևակայությունը չէր կարող ստեղծել: Նա կարծես գծված լիներ: Այդպիսի միամիտ հայացք ու գեղեցկություն ես դեռ չէի տեսել, ես տեղում կայծականահարվեցի`սիրահարվեցի մինչև ականջներից ծայրը: Հետո հավաքեցի ինձ, փորձեցի հասկանալ և օգնել: Պարզվեց, նրա աչքի առջև մի տղայի էին ծեծել: Ես հանգստացրեցի նրան, մի փոքր քայլեցինք ու ճանապարհեցի նրան տուն: Պարզվեց նա նաև շատ տաղանդավոր էր: Նա նկարչուհի էր: Այդ օրը ես պառկել էի անկողնում, նայում էի սենյակիս առաստաղին, բայց  ամեն ինչ աներևութացած լիներ, կարծես ես թռչեի… ես սիրահարվել էի առաջին անգամ… բարեբախտաբար նա տվել էր ինձ իր համարը…  առավոտյան, երբ արթանացա, ժամերն էի հաշվում , որ զանգեի և նրա ձայնը լսեի և ինձ երջանիկ զգայի:
Մոտ երկու կամ երեք ամիս էր, ինչ հանդիպում էինք: Մենք իրար սարսափելի շատ էինք սիրում, ամեն դեպքում այն ժամանակ ինձ այդպես էր թվում… ու սարսափելի բառն էլ տեղին էր հնչում … չգիտեմ գուցե թվում էր: Մի օր նա եկավ կարմրած աչքերով: Ու ասեց… ինձ ամուսնացնում են… այդ պահին աշխարհը փշրվեց մանր կտորիկների և ինչպես պայթյունի ժամանակ` դարձավ տարածության և ժամանակի մի մաս: Մի տարիքով տղա էր հայտնվել Ռուսաստանից և նրա ծնողները պարզապես  որոշել էին իրենց աղջկան ամուսանցնել և վերջ, այդքան մի բան… ես նրանց պլաններից դուրս էի: Նա լացում էր… սկզբում ես ասում էի, թե այդպես չեմ թողնի, թե կպայքարեմ, թե կփախցնեմ…բայց ես դեռ շատ փոքր էի, առջևում ունեի բանակ, չունեի աշխատանք… իսկ նա` այդ ռուսաստանյան չգիտես որտեղից հայտնված արքան… նա կարող էր նրան ամեն ինչ տալ… իսկ ես…
Հիմա նա ամուսնու հետ ապրում է Օդեսսայում: Մենք լավ ընկերներ ենք… Ես ու իմ առաջին սերը… Հիշեցի այս պատմությունը, քանի որ այսօր, երբ պատմում էի նոր ծանոթուհուս նա ոգևորված ասաց…իսկ ինչու չես պայքարել… գուցե այդ աղջիկը մինչև հիմա քեզ է սիրում…
ինչու…ինչու են մարդիկ կորցնում իրենց սերը…թույլ են… չեն պայքարում… պատահականություն է…թե… թե ճակատագիր: Ամեն դեպքում հիմա ես, երբ հարցնում եմ իմ առաջին սիրուն….երջանիկ է նա, պատասխանում է` այո… Նա ամուսնացած է… և էլ իմը չի լինի երբեք…ասում են չէ մարդուն հնարավորությունը մեկ անգամ է տրվում… ես սխալ էի՞

Advertisements

Մեկնաբանություններ (2) (+add yours?)

  1. S
    Մրտ 22, 2011 @ 14:18:12

    Voxjuyn! mi 5-6 tari araj kasei vor sxalvel es, baic hima haskanum em, vor ed tariqum u erevi minchev 25 tarekan bolor serere “verjn en” linum, baic irakan sere u erjankutyune, vori masin xosum a qo arajin sere, galis a ed bolor sereric heto, erb mtacvac, gitakcvac voroshum es endunum, heto jamanaki het sirtd el harmarvum a dran. Mi 5-6 tari araj kvichei u khiastapvei marduc, ov senc karciq kartahayter, baic… Iharke bacarutyunner linum en u erani en mardkanc, um mot ed bacarutyunnere exel en 🙂 Ete tenc mardik hima kkardan, xndrum em, gnahateq da u amur paheq dzer sere, chpaxchi hankarc 🙂

    Պատասխանել

  2. hajoragir
    Մրտ 22, 2011 @ 16:58:55

    հա ճիշտ ես պահեք պինդ ձեր սիրուն, բայց գիտես միևնույնա հաշվարկով ես անձամբ չեմ կարողանա, փորձել եմ, մի շատ լավ աղջիկ կար, բայց սիրտս չկպավ ու չկպավ… ու ոչինչ էլ չստացվեց… մենակ մի հատ վատ բան կա ես բոլորի մեջ փնտրում եմ իրան…

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: