ընկերուհու հորիզոնականից իջավ ծանոթուհու հորիզոնական

Ես մեկ-մեկ մտածում եմ կամ բոլորն են գժվել, կամ էլ ես եմ գժվել, ուֆ լավ ասեմ, Դուք ասեք, ես սխալ եմ, որ տենց եմ մտածում: Ունեմ մի հատ ընկերուհի, չէ, ավելի ճիշտ ծանոթա, ու թե խի ինքը ընկերուհու հորիզոնականից իջավ ծանոթուհու հորիզոնական, էսա Դուք կհասկանաք:

Մեր բոլոր հանդիպումներին ես մենակ լսում եմ` մարդս սենց ,մարդս նենց, սկեսուրս սենց, սկեսրարս նենց, տալս ահավորա, տեգրս ահավորնա, տեգորկինս ահավորա, ահավորա, ահավորա, ամեն ինչ ահավորա: Ու միշտ նույնը, կապ չունի ինքը հեռախոսի այն կողմնա, թե դիմացս նստած: Ու ես միշտ նենց էի իրան խղճում, ասում էի, ինչ մեղքա, էս ուրա ընկել, մեղքս գալիս էր, մեկ-մեկ մամայիս ասում էի, մեղքա, մարդը դեբիլա, ինքը արժանի չի դրան: Ու սենց հա մտածում էի իրա մասին, մեկ էլ օրերից մի օր, իրա ամուսնուն շատ սիրող կին-ընկերուհիս երեխա ունեցավ, էտա ես ոգևորված զանգում եմ, շնորհավորում եմ, ասի բա ումա նման, ինքը նենց ասեց ամուսնուս, ոնց որ ասեր մեր ներքևի շենքի Բոմժին: Ու հենց այդ օրվանից, ես սկսեցի այլ աչքով նայել հա բողոքող ընկերուհուս, հա դե բա ինչ, առանց էտ էլ սաղ հայերը բողոքում են, իսկ ես գործից հոգնած ուզում եմ մի տեղ նստեմ, հանգստանամ, մեկել կոֆեի բաժակը ձեռիդ, դիմացդ ընկերուհիդ սկսումա, վայ նենց եմ զզվել սկեսուրիցս, գիտես դա ինչ տիպնա ու գնացցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցցց: Եվ օրերից մեկ օր, ես երբ նրան հարցրեցի բա քուրիկիդ նշանածը որտեղից էր, այ էդ ժամանակ ամեն ինչ ընկավ իր տեղը, կոնկրետ ինձ համար: Իմ հարցին հետևեց քուրիկի նշանածի մամայի ու պապայի ոսկորներ լվանալը, հետո հիշեցինք իրա եղբոր կնոջը, թե ինչքան անշնորհակալ ու զզվելիյա ինքը, որ իրա խեղճ մաման ու պապան էսա հա կգժվեն դրա ձեռը, էտ օձի ձեռը, ու ես հասկացա, որ չի կարող մի մարդ լինի ինքը ամենալավն ու ճիշտը, իսկ շրջապատի բոլոր մարդիկ` վատն ու ՕՁ, հայերի սիրած բառերիցա չէ!!! Հիմա ասեք տենամ, ես սխալ եմ, ախր դա ճիշտա? լավ ինչքան կարելի է էէէէէէէ

Advertisements

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 05:56:51

    Ընկերուհիդ կամ ծանոթդ հաստատ մեր տափակ հայկական սերիալներն է նայում:)

    Պատասխանել

  2. GAYANE
    Հլս 25, 2011 @ 22:57:37

    ES ZZVUM EM TENCNERIC IROQ..ov mots banbasuma…..chem toghum,vor pashpanum em asum en datapashpan….incha saghic toghees kbanbasen amen mekin mi ban kkpcnen,,,mi qich el nayeq inqnert dzez eli…dzer mej pntreq sghaln,,,u ocern dzer kyanqum kqchanan…………..

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: