“սերս գաղտնի թող մնա” կամ “ինչու եմ ես դժբախտ եղել իմ հարսանիքի օրը” հատուկ նշանակության օպերացիան

Ես Շերլոկ Խոմսն եմ կամ էլ Դոտկոր Վաթսոնը, չէ Ագաթա Քրիստին, ուֆ դա կա չունի, այն, ինչ ես Ձեզ հիմա կպատմեմ, ավելի հետաքրքիր է: Մեր բաժինը միավորվեց մեկ այլ բաժնի հետ, ու մենք տեղափոխվեցինք իրանց սենյակ: Դե մի խումբ աղջիկներ, տղաներ, ազապ ու ամուսնացած կոլեգաներ: Իմ կողքին նստող աղջիկը` Աննան , շատ հաճախ նամակ էր գրում ներքին մեյլով ու հա ժպտում, նստած տեղը խունջիկ մունջիկ գալիս, ամբողջ օրը դիետայից խոսում, հա նիհարում, հա ավելի ու ավելի կարճ յուբկաներ հագնում, բայց մի տարվա մեջ ոչ մի բառ ամուսնու մասին, մենակ մի օր, երբ նայում էր իմ հարսանեկան նկարները, ասեց` ես ոչ մի վառ հիշողություն չունեմ այդ օրվանից…

Մեր տղաները շատ քիչ են շփվում, ամեն մեկը իրա գործերով, իրա թղթերով, իրա կլիենտներով, բայց դե իրանցից մեկը շատ հաճախ դուրս էր գալիս սենյակից ու եթե հաշվի առնենք, որ ինքը չէր ծխում, դա ինձ մոտ առաջացրեց հետաքրքրություն: Հետո ես նկատեցի, որ իմ կողքի աղջիկը` Աննան, նույնպես հաճախ է դուրս գալիս սենյակից ոոոոոոուււււ

մի քանի րոպե տարբերությամբ: Ես սկեցի ավելի ուշադիր հետևել այդ ամենին, մեջս արթնացան հետախուզական բոլոր կարողություններս, ես լարեցի ուշադրությունս ու սկսեցի բացահայտել` “Սերս գաղտնի թող մնա”  կամ “ինչու եմ ես դժբախտ եղել իմ հարսանիքի օրը” հատուկ նշանակության  օպերացիան: Ամենահետաքրքիրը լինում էր հետևել ընդմիջմանը, երբ մի քանի րոպե տարբերությամբ նրանք դուրս էին գալիս սենյակից, բայց երբ նրանց նայում էիր մեր հարկի լուսամուտից, փողոցն անցնում էի միասին ու տենց գնում մեր կողքի հայտնի կաֆեներից մեկի ուղղությամբ: Հետո բոլորին էշի տեղ դրած ու իբր իրանք ավելի խելացի են ու խորամանկ, գալիս էին սենյակ էլի մի քանի րոպե տարբերությամբ: Իյաաա բա լիրիկականը, մեկ-մեկ Աննաս սկսում էր նեղվել, մոնիտորի հետևը լացել, հավանաբար նրանք կամ կռված էին, կամ նրան տանջում էր խիղճը, որ գործուղման մեջ ամուսնուն այդքան կարոտած նրա սիրտը մեկ-մեկ թպրտում էր կոլեգայի մասին լսելիս: Ու այդպես, կամաց-կամաց նրանց սերը դուրս եկավ ջրի երես ու իմ հետախուզությունը հա էնա ավարտվում էր, ու Աննան մնաց իր ամուսնու հետ, բայց և բաց չթողեց մեր երիտասարդ կոլեգային, ու մեկ էլ մեր բաժնում ծագում առավ նոր, էլ ավելի հետաքրքիր` “Պապան թողեց երեխուն ու սիրեց ինձ” հատուկ նշանակության համար 2-րդ օպերացիան:

Մեր ընկերություն գործի ընդունված աղջիկներից մեկը տեղավորվել էր մեզ մոտ աշխատանքի մեր բաժնի ղեկավարի կնոջ միջոցով: Դա մենք բոլորս գիտեինք ու նրանց մտերմությունը մենք կապում էինք դրա հետ: Վերջերս մեր բաժնի ղեկավարը դարձավ պապա, այդ օրը այնքան ուրախ էր, երջանիկ, ու մենք չգիտեինք, որ նրա կինը հղիա, ուրախացել էինք, նշում էինք, նկարվում, ու ես զարմացած ասեցի Լիլիթ բա խի չէիր ասում, որ Աշոտիչի կինը հղի է, ինքը պատասխանեց մի տեսակ` խի պետքա ասեի որ, ես նենց նեղվեցի, նույնիսկ ինքս ինձ մտքում նախատեցի, ասեցի ինչու հարցրեցի, ինչ գործս էր: Ու այդ դեպքը ես հիշեցի մի քանի շաբաթ անց, երբ մեր աշխատասենյակում հնչած Լիլիթական հումորների վրա ծիծաղում էր միայն մեր շեֆը, երբ մեր շեֆը չգիտես` ինչու Լիլիթի` գործի չեկած ժամանակ ուտում էր նրա թխած պեչենիները, երբ մենք հարցնում էինք` բա երեխու նկար չկա, իսկ ինքը հա պատասխանում էր, որ կինս սնահավատ է ու դեռ չենք ուզում նկար ցույց տալ, երբ էլի ես դոկտոր Վաթսոնս միացրել էի ու նկատեցի, որ իրանք միմիանց համար համով բաներ են առնում,  միասին գալիս են ու միասին գնում ու տենց կամաց-կամաց, դե Երևանում թաքուն բան պահել կլինի՟, եթե մի բան 2 հոգուց ավել գիտի, բոլորս իմացանք, որ Աշոտիչը թողել է կնոջն ու այժմ Լիլիթի հետ է, մոռացա ասեմ թողել է նաև իրենց մի քանի շաբաթական բալիկին: Ու հիմա ինչ որ մեկը կզարմանա, կասի թե Հայօրագրի նյութերը հորինված են ու ոչ իրական? Ավելի ուժադիր եղեք Ձեր շրջապատի նկատմամբ: Սիրեցեք զմիմիանս

Advertisements

1 մեկնաբանություն (+add yours?)

  1. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 06:00:37

    Դե Աշոտը ինչ մեղավոր է, որ Լիլիթը իրեն ավելին է տալիս ու իրենից ավելին է պահանջում, քան `կինը: 🙂

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: