իմ մանկական հայելին կոտրվել էր և հետևից երևում էր տգեղ իրականությունը

Այդ օրերին ես այնքան երջանիկ էի, կարծես աշխարհն իմը լիներ, իսկ ես` աշխարհինը: Մոտենում էր իմ ու սիրելիիս նշանդրեքի օրը: Մենք սիրում ենք միմյանց, ես դա զգում էի և հետո մտածում էի, որ մի տղա, ով այդքան հանդուրժողականություն է դրսևորում, ուրեմն սիրում է:
Ակամայից հիշեցի, թե նա ինչպես իմ սիրտը գրավեց իր առաջին քայլով: Այդ ժամանակ ես տատիկիս գյուղում էի. ամառային արձակուրդներ էին: Նա տեսել էր ինձ, հավանել, բայց դե գիտեք ինչպես է փոքր տարիքի աղջիկների մոտ, ես անգամ նրա վրա չէի նայում: Մի օր առավոտյան տատիկս եկավ և ասաց, որ դուրս գամ դարպասների մոտ,  երբ դարպասի դուռը բացեցի, շշմեցի… վարդեր…վարդեր…վարդեր… չգիտեի` ինչ անեի, ուրախանայի, բարկանայի…այդ ամենն այնքան ցնցող էր իմ մանկական հոգու համար:

Սառույցն արդեն հալված էր, մենք ընկերություն էինք անում մեկ տարուց ավել, իսկ ես անգամ թույլ չէի տվել նրան ինձ համբուրել: Դե չգիտեմ, մի տեսակ վախ կար մեջս, երևի զգում էի:
Մի մեծ փորձություն եղավ մեր սիրո համար…ՌՈՒՍԱՍՏԱՆ… նա անընդհատ գործի բերումով գնում էր այնտեղ, բայց ինձ երբեք չէր մոռանում:


Մենք նշանվեցինք, որոշ ժամանակ բավականին համերաշխ էինք, իսկ հետո… մի օր նա եկավ ինձ մոտ և լուրջ դեմքով ասաց, որ պետք է խոսենք: Նա ասաց, որ նեղվում է իմ բնավորությունից, որ ես նրան ղեկավարում եմ և ուրիշ հիմար պատճառներ, հետո ասաց, որ մենք չենք կարող միասին լինել և ինքն ուզում է նշանը հետ տալ:
Այդպես էլ եղավ, դե իհարկե ասեցին, թե ես եմ նշանը հետ տվել, բայց իրականում ես ամբողջ օրը լացում էի, ամենուր, ամեն տեղ, իմ մանկական հայելին կոտրվել էր և հետեևից երևում էր տգեղ իրականությունը: Ես մեղադրում էի ինքս ինձ: Ամեն դեպքում ես սպասում էի… սպասում էի… հետո չէի ուզում սպասել, ստում էի ինքս ինձ, թե չեմ սպասում նրան: Որոշ ժամանակ նրանից լուր չկար ընդհանրապես: Մի օր տատիկիս համագյուղացիներից մեկն ասել էր, թե նա ամուսանցել է: Սկզբում չհավատացի: Ախր ես նաև զգում էի, զգում էի մարմնիս բոլոր բջջիջներով, որ նա դեռ իմ մասին է մտածում:
Նա իրոք ամուսնացել էր և ամուսնացել էր իր ոլորտի բարձր պաշտոնյանի դստեր հետ: Ահա այդ ամենն իմանալուց հետո ամեն ինչ ընկավ տեղը, հանելուկը լուծվեց: Մարդիկ երբեմն պաշտոնն ու գործնական հնարավորությունը շփոթում են սիրո հետ: Ինչ արած, նա կործանեց, թե չկործանեց իր երջանկությունը, դա իր գործն է. փառք Աստծո, որ նա իմ կյանքում չէ:
Այսօր ես դեռ կոտրված եմ, բայց գտնում եմ իմ ուղին: Սկզբում ինքս ինձ զբաղացնում էի հիմար աշխատանքով, այսօր ես նորից այն ուղու վրա եմ, որն ունեի մինչ իրեն հանդիպելը: Մի օր ես բժկուհի կդառնամ: Հիմա ընկերուհիներս մոտ ասում եմ, թե ես երևի երբեք չեմ ամուսնանա, բայց հոգուս խորքում խնդրում եմ Աստծուն, որ մի օր հանդիպեմ իմ իսկական կեսին, ում ես կսիրեմ, և ով ինձ կսիրի, կասեք հեքիաթներ չեն լինում… ես չեմ էլ ուզում հեքիաթ…

Advertisements

Մեկնաբանություններ (3) (+add yours?)

  1. Դանիել'Ա
    Մրտ 23, 2011 @ 10:55:56

    “իսկական կեսը” հանդիպում է միայն մի կետում, այսինքն երբ դու էտ կետի վրա ես, կլինի մեկը , որը “իսկական կես” կլինի, բայց դու հենց էտ կետից առաջ անցնես, ինչպես վերևում, էտ “իսկական կես” ից բան չի մնա, այնպես որ մի կողմ էտ սպասումներդ , հույսերդ ու որսա պահը` սիրի’:

    Պատասխանել

  2. hajoragir
    Մրտ 23, 2011 @ 18:49:18

    Շատ շնորհակալ եմ կարծիքի համար… իրոք…ուղղակի…այդպիսի վերքերը ուշ են լավանում….կարծես նորից վերածնվես ու նոր աչքերով նայես կյանքին…. հուսով եմ մարդիկ իմ իրավիճակում չեն հայտնվի… ես իրոք նրան շատ էի սիրում…

    Պատասխանել

  3. Դանիել'Ա
    Մրտ 24, 2011 @ 07:39:49

    Վստահ եմ շուտով.
    Ես իրոք նրան շատ ԵՄ սիրում : 🙂

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: