Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու

Վերջերս  մի տենդենց եմ նկատում…Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու… մի տեսակ ակամայից քեզ վատ ես զգում… սրա աղջիկը լավնա, եկեք մեզ հարս տանենք… իսկ երբ դա բազմապատկում ենք հայրենիքի կարոտով… բազմապատկում ենք Հայաստանում մեծացած աղջկա իբր թե նամուսով, հաշվի ենք առնում լրացուցիչ դրական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են էկոլոգիապես ավելի մաքուր օդը, ջուրը և սնունդը… իսկական բարձրորակ ապրանք…

Բայց իրականությունն այլ է:  Երբ մենք վերջին կուրսում էինք սովորում, մեր կուրսից հինգ, թե վեց աղջիկ պատրաստվում էր ամուսանալ և բոլորն էլ դուրս` մասնավորապես Ռուսասատան: Իսկ ինչ են փնտրում հենց էդ տղաները… ասեմ, ասեմ, իրանց տան դեկորի մի մաս…դե մաման ու պապան թոռ են ուզում, բա հո էնտեղի դուրս ընկած ռուսներից չի ունենա… չնայած երևի մամայի ու պապայի վրա խաբար էլ չկա, որ իրանք արդեն ունեն թոռ…հենց էլ դուրս ընկած ռուսից…

Իսկ ինչ են փնտրում այդ տղաների մեջ մեր աղջիկները, որ չունեն այստեղի տղաները, ինչու են մեր աղջիկներն այնքան դեբիլ, կներեք արտահայտությանս համար,  որ համաձայնվում են… գիտեք այդ կուրսեցիներիցս մեկը այն ժամանակ մի տղայի էր սիրում, տղան գնաց բանակ, ինքն էլ նշանվեց ռուսաստանցու հետ, ու երբ ես իրա մոտիկ ընկերուհուն հարցրեցի զարմացած, թե ոնց ստացվեց, որ Դիանան համաձայնվեց Ռուսասատան գնալ, նա ինձ գիտեք ինչ ասաց — դե տեսնումա Հայաստանի տղաների պայմանները… էհհհ Դիանա, Դիանա… հիմա հենց նույն ընկերուհուց, որ մի քանի տարի առաջ այդպիսի նախադասություն ասաց, իմացա , որ Դիանան արդեն ունի երկու տղա… բայց դժբախտա… դե ով լինի դեկորացիայի մի մաս ու լինի երջանիկ:  Չէ, դեմ չեմ , լինում են և երջանիկ ավարտով պատմություններ, ուղղակի վերջերս այդ Ռուսաստանյան փեսացուներն ինձ նյարդայնացնում են:

Կամ թե հենց էտ նույն տղայի մամային ու պապային թվումա, որ եթե Հայաստանի աղջիկա, ուրեմն սուրբա… անցնումա մի քանի ամիս… պարզվումա, որ հեչ էլ սուրբ չի, սիրուն նստացնում են ինքնաթիռն ու…..ուղիիիիիիիղ Հայաստան… եթե մի հատ էլ վիժած կամ արդեն հղի չի լինում աղջիկը, պետքա շնորհակալ լինես Աստծուն միայն…շատ են դեպքերը….շատերը կան անգամ բարեկեցիք ընտանիքներից աղջիկներ, որ այստեղ իրանց մաման ու պապան իրանց թագուհու նման կպահեին…

Ուզում եմ հարցնել` ինչի համար…հայաստանցի աղջիկներ….փողի….կարծում եք փողը մարդուն երջանիկա դարձնում… միայն սերը կարա մարդուն երջանիկ դարձնի, հարգանքը… իսկ տան դեկորացիա և վերարտադրության պահպանման մեքենան չի կարող երջանիկ լինել… իսկ միգուցե անմիտ խոստացված “սարերի” երբեմն անդունդի նման են լինում… …սիրեք մեր հայաստանցի տղաներին…գոնե ձերոնց մոտ կլինեք

Հայսատանցի տղաներ, վիճակագրական տվյալները երբեմն խաբուսիկ են…. մի տղային … մի քանի աղջիկ…..մի մոռացեք….դրսում բնակվող հայ տղաները չկան այս ցուցակում…

Հ.Գ.: Էլ չասեմ վերջին օրերին արդի պարսիկների մասին…. Մուսուլման….ՀԱՅ ԱՂՋԻԿՆԵՐ, ԱՐԴՅՈՔ ԴՈՒՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՔ ՀԱՐԵՄԻ ՄԱՍ ԿԱԶՄԵԼ…

Advertisements

Մեկնաբանություններ (6) (+add yours?)

  1. Դանիել'Ա
    Մրտ 25, 2011 @ 10:27:42

    Ամբողջ թեմային չէի գրել մեկնաբանություն, այլ որոշակիին:)
    Դե Հայաստանից աղջիկ տանելը ուղղակի մոդա է, որը արդեն հօդս է ցնդում:

    Պատասխանել

  2. Ashot
    Ապր 15, 2011 @ 16:32:12

    Ed drsi lav txaner@ hay axjiknerin tanelu poxaren tox mnan mer erkir@ shenacnen,aysinqn inchem asum ? vor djvar pahin toxin Hayastan@ u paxan lav aprusti hetevic el inch uzes drancic??!! mer axjiknerin el miqich tasib kcankanam (voroshnerin) u poxi u evropaneri hetevic chvazen !

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: