պետք չի այն, ինչը մենակ ձերն է, հանել փռել լվացքի թոկից, որ մի հատ էլ քամին ծածանի

Ոնց եմ զզվում, որ ինստիտուտում դասամիջոցին դուրս ես գալիս միջանցք, աղջիկ տղա թռնում են իրար վրա սկսվում համբուրվել , ուֆ դա էլ իրա տեղն ունի, ուզում եք համբուրվեք, առանձնացեք մի ազատ լսարանում, ինչ պարտադիրա համալսարանի ուսանողների հարյուրավոր աչքեր նայեն ձեր զասոսներին: Ամոթ չի, որ դասախոսն անցնումա ու տեսնումա դուք կանգնած քիչա մնում իրար ուտեք: Ինչ պարտադիրա իրար նենց գրկեք կանգնեք, իբր աշխարհի վերջնա, հա սիրում եք իրար, ուզում եք, բայց դե էտ ուզելն էլ սահման ունի, ուզելն էլ կարելիյա կառավարել:  Կամ  ինչ պարտադիրա մարշրուտկայում սաղ ձեր չլմփոցները լսեն,  կամ ինչու ես կաֆեում ընկերուհուս հետ կոֆե խմելու փոխարեն պետքա ներվայնանամ, որ կողքի սեղանի զույգը հա էնա կհանի շորերն ու սկսկի սեքսով զբաղվել: Լռում եմ այգիների ու բարերի մասին, որտեղ այլանդակությունը հասնումա իրա գագաթնակետին ու էլ չի իջնում:

Հասկացեք, ամեն ինչ իրա տեղն ու ժամանակը ունի, գոյություն ունի ինտիմ կյանք, ու դա մենակ սեքսը չի, պետք չի այն, ինչը մենակ ձերնա, հանել փռել լվացքի թոկից, որ մի հատ էլ քամին ծածանի:  Վաղը չէ մյուս օրը ձեր չլմփոցները տեսած ընկերները գալու են ձեր տուն գնան, ամոթ չի, հասկացեք ես ավանդապաշտության մարմնավորում չեմ, բայց փողոցում չեմ հելնում սկսում ընկերոջս լպստել:
Բոլորը բողոքում են տաքսիստներից, բա էտ խեղճերը ինչ ասեն, որ հենց աչքները հայելուց քաշում են, մի հատ հետևի զույգը չլմփումա, կասեք էտ իրանց գործնա? ով ասեց, որ իրանց գործը դա է: Առանց այդ էլ մեր երեխեքը սերիալներում տեղը տեղին տեսարաններ են տեսել ու մամային համբուրում են, ոնց կինոյի Խոսեն Աելիտային: Մի օր քրոջս տղան ախպորս աղջկան քցեց դիվանի վրա ու սկսեց համբուրել, ես շոկի մեջ կանգնած էի, չգիտէի` ինչ անեմ, հետո ինձ սթափեցրեց իրանց մամաների գոռոցը… էտ ինչի արդյունքա? որ մաման մոռանումա, որ երեխու հետ մուլտիկ են նայում, ոչ թե սերիալ: Լավ թեմայից շեղվեցի:

Սիրելի պարմանուհիներ և պարմանիներ, ամեն անգամ, երբ պատրաստվում եք ցատկել միմյանց վրա և շրթունքախառն տեսարան ի ցույց դնել հանրությանը, մտածեք, միգուցե դու մի քիչ ամոթ էլա ունեք

Advertisements

1 մեկնաբանություն (+add yours?)

  1. Armeno
    Մրտ 28, 2011 @ 12:07:21

    cavd tanem 😀

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: