Մի հատ ծիտ կա … համոզել եմ…

Ժամանակին մի ծանոթ ունեի, ու այն ժամանակ, երբ ինքը իմ ծանոթն էր, նոր էր Հայաստանում մոդա ընկնում ինտերնետը, դեռ չկար առավոտը շուտ ատամ լվանալու փոխարեն օդնօկլասսնիկ մտնելն ու հարցնել, թե ինչա այդ ֆեյսբուքը: Ու դե քանի որ այդ ժամանակ շատ չէին նաև բջջային հեռախոսները, ու ինտերնետ ակումբներում մի ժամ ինտերնետը արժեր 400 դրամ, նրա հետ կապը պահելու համար ես նրա համար բացեցի էլեկտրոնային հասցե , որ մենք մեկ-մեկ իրար նամակ գրենք: Ու քանի որ ինքը հերթական ու անիմաստ ծանոթն էր իմ կյանքում, ես վաղուց էի մոռացել նրա մասին, ու նաև նրա հասցեի մասին: Դե բնական է, որ մոդայիկ օդնօկլասսնիկում մարդիկ Պոիսկ մասում ինչքան հին ծանոթ ունեն գրում են նրանց անունները, ու մի օր անիմաստ ծանոթս էլ ինձ էր գտել: Ես, իհարկե, նրան ԴՌՈՒԺԻՏ չտվեցի, բայց  մտածեցի, որ եթե նա այն ժամանակ չէր կարողանում օգտվել ինտերնետից, ուրեմն հաստատ իրա օդնօկլասսնիի  լոգինն ու պարոլը պետք է համընկնեին նրա էլ.հասցեի հետ ու ես չսխալվեցի, ինքը երկար չէր մտածել, բնական է, որ հետաքրքությունս արդեն վեր էր ամեն ինչից ու ես էլ այդ ժամին պարապ էի:

Ես հասկացա, որ նա ամուսնացել է, ու ամենածիծաղելին, որ երբ նրա`ընկերներին գրած նամակներում հասկանում էի, որ սպասում է մինչև կինն ավարտի դասերը, նա հասցնում էր նամակներ գրել բոլոր կիսամերկ և մերկ ռուս աղջիկներին, բայց քանի որ նրա ռուսերենը սահմանափակվում էր միայն կոֆե և սօօբշենի բառերով, նրա սեքսուալ ֆանտազիաներն էլ ավարտվում էին միակողմանի նամակներ գրելով: Բայց մի բան կար, որ ավելի հետաքրքրիր էր, քան այդ սեքսի աղջիկներին ուղղված նամակները: Ծանոթս նամակագրական կապ էր սկսել իր նախկին ընկերուհիներից մեկի հետ, ով ամուսնացել-բաժանվել էր, ուներ երեխա, գիտեր, որ տղան ամուսնացած է, բայց դա չէր խանգարում նրան  ամեն օր գրել սրտաճմլիկ նամակներ ու ասել, թե ինչ սխալ է եղել ինքը, որ իրանք բաժանվել են, ոնց է սիրում նրան, ոնց է տառապում, կցանկանար ամեն ինչ հետ բերել, ու քանի որ նրանք ընկերության ժամանակ վարել են նաև սեռական կյանք, երկուսով երանի էին տալիս այդ ժամանակներին: Բայց դա հեչ, ես նամակներից մեկում հասկացա, որ տղայի կինը հղիության ժամանակ վիժել է, ու բնական է` ինչ հոգեբանական վիճակում կլինի նա:

Մի պարապ երեկո շատ ինտերնետում նստելուց հոգնած աչքերս, ուղեղս ու տո ամբողջ մարմինս սթափվեցին, երբ Օդնոֆիլմի հերոսը իր նախկին ընկերուհուն խնդրեց հենց հիմա մերկ, լրիվ մերկ նկարվել ու այդ նկարները քցել ինտերնետ իրա համար, որ ինքը էլ ավելի լավ հիշի  իրենց գունագեղ անցյալը: Պայմանավորվեցին, որ հերոսուհին նկարվում է, նկարները դնում է փակ ֆոտոալբոմում, հերոսը արագ նայում է (դժվար նրանք ջոկեին, որ կարելի է նաև պահպանել նկարները) ու ինքը ջնջում է նկարները: Բայց այդպես գիտեր միայն հերոսուհին, զուգահեռ այս խոսակցությանը, հերոսիկը, ում կինը նոր էր կորցրել իրենց բալիկին, իր բոլոր օդնոկլասսնիկյան ընկերներին գրում էր. Մի հատ ծիտ կա, վախտին եղել եմ հետը, հիմա համոզել եմ, էսա իրա տկլոր նկարներնա դնելու, նայենք, իմ պարոլով մտեք

Ու ահա և հասանք Ֆիլմի ամենահետաքրքիր մասին, որի ժամանակ, ես փոքր վախտերս գնում էի ջուր խմելու, նկարը նկարի ետևից ավելանում էին ալբոմում, իսկ հերոսիկն ու իրա հերոսաընկերիկները ուրախանում էին, իրաար գրում, պաաաահ հազիվ ՏԿԼՈՐ աղջիկ էին տեսել:

ԶԶվեցի դրանցից սաղից, նամանավանդ գլխավոր հերոսիկներից, դուրս եկա, ջղայնացած վերցրի ու դրա պարոլը փոխեցի, թե խի , ես էլ չգիտեմ

Advertisements

Մեկնաբանություններ (10) (+add yours?)

  1. Aida
    Ապր 22, 2011 @ 12:00:01

    apsheci…….chnayac aysor shat en nman baner patahum, ankexc asac angam shnorhakal em dzez, vor ays hodvacy texadrel eq, husov em, hay axjiknery kmtnen u kkardan…..u kuroren chen havata txanerin….

    Պատասխանել

  2. GAYANE
    Հլս 25, 2011 @ 22:11:58

    kuroren havataln mi koghm….aystegh miayn megq er nra kin@…

    Պատասխանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: