մի բողոքեք, եթե Ձեզ փողոցում հասկանում են բառիս բուն իմաստով ՃԻՇՏ

ՕՕՕ ամառվա շունչը կամաց կամաց զգացվում է, մինչ մեր հայօրագրական բլոգերները պատրաստվում են քննությունների, դիպլոմային, թեզ, ու սենց լիքը խառը բաներ, ես մի երկու խորհուրդ եմ ուզում տալ մեր սիրելի հայուհիներին տղաների կողմից կամ իմ կողմից, որոնք հաստատ նրանց պետք կգան ամառը, երբ շոգն ու արևը որոշ աղջիկների ստիպում է հագնել գոտիներ յուբկաների փոխարեն, կամ այնքան բաց մայկաներ, որ Եկատերինա թագուհին անգամ իր դեկոլտեյով կամաչեր: Դե ես ֆեյշնից հեռու եմ, բայց կան բաներ, որ ուզես չուզես նկատում ես: Երբ կուրսիդ  աղջիկները համատարած հագնում են նույն բանը, մենակ թե ուրիշ գույների, չուզես էլ, չես կարա չնկատես: Դե դա հեչ, բայց որոշ հայ աղջիկներ մոռանում են, որ ՀԱՅՈՒՀԻ լինելը դա կոչում է, որն ունի իր ներքին ու չգրված կանոնները, ինչի համար մենք Ձեզ ավելի ենք սիրում ու գնահատում:

Վատն էնա, որ շատ ՀԱՅՈւՀԻՆԵՐ մոռանում են, որ հագուկապի մեջ պետք չի նմանվել այլ ազգերին: Դե պետք չի սրան պատասխանել, բա կարողա տարազ հագնենք, ոչ մեկ չի ասում տարազ հագեք կամ երկար յուբկա հագեք, բայց դե եթե Ձեր յուբկան այնքան կարճա, որ անգամ Դուք եք նեղվում, խի եք հագնում, էնա տենց տկլոր դուրս եկեք ու ամեն վայրկյան ներքև մի ձգեք: Կամ եթե մայկա եք հագնում, ինչ պարտադիրա Ձեր ներքնազգեստի տարբեր գույների ու ձևերի թելիկները փայլփլեն Ձեր ուսերին: Վայ հա մի բան ասեմ, էտ ամառվա հետ կապ չունի, բայց որ մարշրուտկայում իջնում եք, գոնե սիրուն ներքնազգեստ հագեք, որ եթե մեզ ժպտում են, սիրուն ժպտան: Կամ ինչու եք այնքան թափանցիկ հագնում, որ ավելի լավա չհագնեք, դրան գումարած Ձեր էն գաջված դեմքերը, լիքը պամադա ու եսիմ ինչ վիճակներ: Ինչ պարտադիրա Ձեր տան սաղ գաջը քսեք, սիրուն չի է, անդուրա, չի դզում, հըն սենց ասեմ: Ու,  հա մեկ էլ, եթե էս ամեն ինչի վրա թքած ունեք, ու անելու եք նենց,  ոնց արել եք, մի նեղացեք կամ մի բողոքվեք, որ Ձեզ փողոցում հասկանում են բառիս բուն իմաստով ՃԻՇՏ:

երբ ամուսնական մատանիները չատի սմայլիկներն են

Սոցիալական կայքերը մեզ մոտ առաջացրեցին ոչ միայն կախվածություն ինտերնետից, ոչ միայն մենք իմացանք` ինչ է ֆոտոսեսիան, պարոլն ու լոգինը, այլ նաև մեր կյանք մտավ սոցիալական սերն ու դրան հաջորդող բավականին հաջող ամուսնությունները: Երեկ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ իր ամուսնու հետ ծանոթացել են ինտերնետում ու խոստովանությանը հաջորդեց խնդրանք` ոչ մեկին չասես դրա մասին , մերոնք չգիտեն: Հարց` ինչից ենք մենք ամաչում կամ ինչից ենք վախում, արդյոք   ամոթ է ծանոթանալ ինտերնետում և ամուսնանալ սոցիալական կայքի ընկերոջդ հետ ու ունենալ բալիկներ, երջանիկ լինել: Հաստատ Ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր ամուսնացել են ինտերնետի միջոցով, Հայաստանում, թե Հայաստանից դուրս, թե մեկը Հայաստանում, մյուսը` Ամերիկայում:

Ու նրանց մեծամասնությունը թաքցնում է դա, իսկ շատերը այդ երևույթին նայում են այսպես, լավ հա իրանց բախտը բերելա, խոմ իմը չի բերի:

Ավել