Սիրեք Ձեր սիրելիներին, իսկ իրանք էլ թող սիրեն Ֆուտբոլը

Այսօր Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղն է:

Այս հանդիպման  մասին բոլորը խոսում են շաբաթներ, տղաները պատրասվում են նենց, կարծես իրանց հարսանիքին: Բոլոր հանում են իրենց դրոշները, հատուկ համազգեստները, վաղուց առել են տոմսերը: Ու այս ամենի մի կողմում իրենց ունքերը կիտել են նրանց ընկերուհիները, կանայք, ովքեր զզվում են ֆուտբոլից ու ասում են, ուրեմն դու ֆուտբոլը ինձնից շատ ես սիրում: Սիրելի աղջիկներ, եթե Ձեր սիրելին այսօր առավոտյան ոգևորված արթնացել է և պատրաստվում է գնալ ֆուտբոլ նայելու առանց Ձեզ, մի կիտեք Ձեր ունքերը, մի համեմատեք Ձեզ ֆուտբոլի հետ, դա խաղ է, որն այսօր կա, վաղը չկա: Ուրախացեք նրա հետ, երբ նա վերադառնա խաղից, հարցրեք, տպավորությունների մասին: Ու մի կրկնեք այն ապուշ միքտը, որ հա լավ էտ ինչ խաղա, մի քանի հոգի մի գնդակի հետևից են վազում: Սա շատ հին ու անկապ հումոր է, ու հաստատ Ձեր կողակցին դուր չի գա: Սիրեք Ձեր սիրելիներին, իսկ իրանք էլ թող սիրեն Ֆուտբոլը: Կեցցե Հայկական Մեծն Ֆուտբոլի Վերածնունդը: Տղաներին, մենք հավատում ենք ձեզ:

մեկ-մեկ Ձեր ՉԷ-ն ԱՅՈ-ից ավելի հաճելիա լսել

Կյանքում գալիսա պահ, որ զգում ես եկելա ժամանակը փսակվելու, բայց քանի որ հետևում են դպրոցն ու բուհը, պապայի ու մամայի ծանոթների աղջիկները, գործի տեղում սաղ ամուսնացած են կամ բեսամդ գեշ, էլ չի դզում փողոցում աղջիկ կպցնելը, դիմում ես ընկերուհիներիդ ու ընկերներիդ, որ մի լավ աղջիկա հետ ծանոթացնեն: Ու իմ ճաշակը իմացողները իմ ուզած պարամետրերով աղջիկների են առաջարկում, չասեք, յախկ ինչ զզվելի էս, էտ մենակ ես չեմ տենց անում: Օրերից մի օր դասընկերուհիներից մեկը ասեց մի լավ սիրուն, բոյով, խելացի աղջիկ գիտեմ, արի ծանոթացնեմ, հաստատ դուրդ կգա, մեր կուրսիցա: Էտա ես իրանց հրավիրեցի մի օր թեյ խմելու, մի երկու անգամ էլի երեքով հանդիպեցինք, հետո ես կուկլկային առաջարկեցի հանդիպել, խնդրեցի իրա համարը ու ինչպես կասեին 2001 թվին, թքեցի փայտիկին:

Ավել

մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում

Ամեն օր երթուղային տաքսի նստելուց մտածում եմ….ուֆֆֆ մենակ էլի մեկը չընկնի վրաս…կամ ձեռքերը երկարացնի… հա հա…հենց էլ ձեռքերը… կարող եք ցանկացած աղջկա հարցնել… չկա մի հատ աղջիկ….կարևոր չի, նա գեղեցիկա, տգեղա….բարեմասնություններ ունի, չունի…. Վուլագառա հագնված, սպորտային, թե համեստ…մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում… ահա թե որտեղ են լինում սեռական ոտնձգությունները… այո այո… հասարակական տրանսպորտում…բոլորի աչքի առաջ…

10 համարի երթուղայի տաքսում… մի դպրոցական լակոտ ձեռքը դրել էր ընկերուհուս ոտքին, իսկ երբ ինքը շշմած նայել էր երեսին, ուղղակի ձեռքը քաշել է…. Ինչա եղել որ….

Ավել

Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու

Վերջերս  մի տենդենց եմ նկատում…Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու… մի տեսակ ակամայից քեզ վատ ես զգում… սրա աղջիկը լավնա, եկեք մեզ հարս տանենք… իսկ երբ դա բազմապատկում ենք հայրենիքի կարոտով… բազմապատկում ենք Հայաստանում մեծացած աղջկա իբր թե նամուսով, հաշվի ենք առնում լրացուցիչ դրական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են էկոլոգիապես ավելի մաքուր օդը, ջուրը և սնունդը… իսկական բարձրորակ ապրանք…

Բայց իրականությունն այլ է:  Երբ մենք վերջին կուրսում էինք սովորում, մեր կուրսից հինգ, թե վեց աղջիկ պատրաստվում էր ամուսանալ և բոլորն էլ դուրս` մասնավորապես Ռուսասատան: Իսկ ինչ են փնտրում հենց էդ տղաները… ասեմ, ասեմ, իրանց տան դեկորի մի մաս…դե մաման ու պապան թոռ են ուզում, բա հո էնտեղի դուրս ընկած ռուսներից չի ունենա… չնայած երևի մամայի ու պապայի վրա խաբար էլ չկա, որ իրանք արդեն ունեն թոռ…հենց էլ դուրս ընկած ռուսից…

Ավել

Հայօրագրական երդումներ ՍտԱրտ-Ափի եթերում

Անակնկալ անակնկալի վրա: Իսկապես շատ-շատ հաճելի էր այսօր Արմենիքսում տեսնել այս հաղորդումը: Հիմա ամեն ինչ մանրամասն: Արցախի հանրային հեռուստատեսության ՍտԱրտ-Ափ հաղորդումը հայկական բլոգերներին անդրադառնալիս մեջբերումներ է կատարել մեր “Երդվում եմ” գրառումից, ավելի ճիշտ ոչ թե մեջբերում, այլ ամբողջությամբ նյութին էին անդրադարձել: Իսկապես շատ շատ հաճելի էր: Ուզում ենք Հատուկ Շնորհակալություն հայտնել Ռոքսաննա Կափյանին`Ռոքսիին, ինչպես նաև հաղորդման ողջ անձնակազմին: Շնորհակալ ենք

Ահա և ՍտԱրտ-Ափը`

Մարտի 22 Հայօրագրի այցելությունների թիվը հասավ 1087-ի

Երեկ մեր բլոգի 15 օրյակն էր, ու այն, ինչ եղավ երեկ, մենք այսքան շուտ չէինք սպասում: Երեկ երեկոյան` արդեն օրվա ավարտին, մեր կայքի այցելությունների թիվը հասել էր 1087: Հիմնական այցելությունները FACEBOOK.com-ից էին:

Ու դա իր հերթին էլ բերեց նրան, որ երեկոյան կայքը պարզապես չէր աշխատում: Հիմա այս ուրախ փաստը մեր առջև դրեց ավելի բարդ խնդիր, բլոգում տպվող նյութերի մակարդակը պահել ու էլ ավելի զարգացնել: Մենք ամբողջ անձնակազմով ուզում ենք շնորհակալություն հայտնենք մեր բոլոր ընթերցողներին, մեկնաբանություններ գրողներին, կայքը քննադատողներին և բոլոր նրանց, ովքեր մեր կողքին: Եվս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել, որ կայքում տպագրվող բոլոր նյութերը իրական են, որոնք պատահում են մեզ հետ աշխատավայրում, տանը, ինստիտուտում, մեր շրջապատի մոտիկ մարդկանց հետ, ովքեր  մեր միջոցով Ձեզ պատմում են այն, ինչ եղել է կամ լինում է իրենց հետ:

“սերս գաղտնի թող մնա” կամ “ինչու եմ ես դժբախտ եղել իմ հարսանիքի օրը” հատուկ նշանակության օպերացիան

Ես Շերլոկ Խոմսն եմ կամ էլ Դոտկոր Վաթսոնը, չէ Ագաթա Քրիստին, ուֆ դա կա չունի, այն, ինչ ես Ձեզ հիմա կպատմեմ, ավելի հետաքրքիր է: Մեր բաժինը միավորվեց մեկ այլ բաժնի հետ, ու մենք տեղափոխվեցինք իրանց սենյակ: Դե մի խումբ աղջիկներ, տղաներ, ազապ ու ամուսնացած կոլեգաներ: Իմ կողքին նստող աղջիկը` Աննան , շատ հաճախ նամակ էր գրում ներքին մեյլով ու հա ժպտում, նստած տեղը խունջիկ մունջիկ գալիս, ամբողջ օրը դիետայից խոսում, հա նիհարում, հա ավելի ու ավելի կարճ յուբկաներ հագնում, բայց մի տարվա մեջ ոչ մի բառ ամուսնու մասին, մենակ մի օր, երբ նայում էր իմ հարսանեկան նկարները, ասեց` ես ոչ մի վառ հիշողություն չունեմ այդ օրվանից…

Մեր տղաները շատ քիչ են շփվում, ամեն մեկը իրա գործերով, իրա թղթերով, իրա կլիենտներով, բայց դե իրանցից մեկը շատ հաճախ դուրս էր գալիս սենյակից ու եթե հաշվի առնենք, որ ինքը չէր ծխում, դա ինձ մոտ առաջացրեց հետաքրքրություն: Հետո ես նկատեցի, որ իմ կողքի աղջիկը` Աննան, նույնպես հաճախ է դուրս գալիս սենյակից ոոոոոոուււււ

Ավել

Previous Older Entries Next Newer Entries