երբ ամուսնական մատանիները չատի սմայլիկներն են

Սոցիալական կայքերը մեզ մոտ առաջացրեցին ոչ միայն կախվածություն ինտերնետից, ոչ միայն մենք իմացանք` ինչ է ֆոտոսեսիան, պարոլն ու լոգինը, այլ նաև մեր կյանք մտավ սոցիալական սերն ու դրան հաջորդող բավականին հաջող ամուսնությունները: Երեկ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ իր ամուսնու հետ ծանոթացել են ինտերնետում ու խոստովանությանը հաջորդեց խնդրանք` ոչ մեկին չասես դրա մասին , մերոնք չգիտեն: Հարց` ինչից ենք մենք ամաչում կամ ինչից ենք վախում, արդյոք   ամոթ է ծանոթանալ ինտերնետում և ամուսնանալ սոցիալական կայքի ընկերոջդ հետ ու ունենալ բալիկներ, երջանիկ լինել: Հաստատ Ձեր շրջապատում էլ կլինեն մարդիկ, ովքեր ամուսնացել են ինտերնետի միջոցով, Հայաստանում, թե Հայաստանից դուրս, թե մեկը Հայաստանում, մյուսը` Ամերիկայում:

Ու նրանց մեծամասնությունը թաքցնում է դա, իսկ շատերը այդ երևույթին նայում են այսպես, լավ հա իրանց բախտը բերելա, խոմ իմը չի բերի:

Ավել

Advertisements

ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, երբ քրոջս ծննդյան օրը, մեր իսկ տանը…

Այսօր ներկայացնում եմ ընկերուհուս հետ կատարված մի դեպք, ինքը ուղարկել է, ես խմբագրել եմ:

Երբ ընտրությունդ մեծ է, ընտրելը ավելի դժվար է դառնում: Ու երբ ինքդ զգում ես, որ ժամանակն է ընտրել, այդ դժվարությունն էլ ավելի է դժվարանում: Երբ քեզ իր սիրտն ու սեր առաջարկողները մեկից ավելի են լինում, կշեռքի երկու կողմում համեմատելիներն ավելի շատ են դառնում: Իսկ ես չգիտես` ինչու ընտրեցի իրեն, առանց համեմատելու, առանց կշռելու, մի քանի սխալիցս հոգնած, նեղված ու ինքս ինձ վրա զայրացած: Դեռ մատանի մատիս չկար, կար միայն երկկողմանի համաձայնություն, երբ եղավ այն, ինչի վրա առաջին անգամ ես աչքերս փակեցի:

Կյանքում շատ են բաներ, որոնք գիտես, որ կան, բայց միշտ հույս ունես, որ դրանք կան ու լինում են ուրիշների հետ:

Ավել

32 տարեկանում դժվար, թե ես ամուսնանամ

Ես լավ էի գիտակցում, որ 32 տարեկանում դժվար, թե ես ամուսնանամ, ես լավ հասկանում էի նաև օր մի քանի տարի հետո օրգանիզմս ֆիզիկապես չէր կարողանա տանել հղիությունը, համոզված էի, որ շրջապատս մեղադրելու է ինձ այդ քայլիս համար, բայց և լավ գիտեի, որ չեմ ուզում ծերությունս դիմավորել մենակ,  ուրախանալ եղբորս երեխաների հաջողություններով:

Ես ուզում էի գնալ ծնողական ժողովների, ուզում էի մանկապարտեզի հանդեսների համար շորեր կարել, ուզում էի գումար հետ գցել` սեփական երեխայիս կրթություն տալու համար, ես ունեի երազանք, որ առավոտյան ինչ-որ մեկի համար վաղ արթնանայի ու թեյ տաքացնեի, ես ուզում էի նույնիսկ զգալ այն ցավը, երբ սեփական զավակդ քեզ չի հասկանում: Ես ուզում էի 9 ամիս սրտի թրթիռով սպասել բալիկիս լույս աշխարհ գալուն, հագնեի հղիի շորիկներ, ուզում էի, որ ինձ հերթերում զիջեին միայն նրա համար, որ ես հղի եմ…

Ավել