մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում

Ամեն օր երթուղային տաքսի նստելուց մտածում եմ….ուֆֆֆ մենակ էլի մեկը չընկնի վրաս…կամ ձեռքերը երկարացնի… հա հա…հենց էլ ձեռքերը… կարող եք ցանկացած աղջկա հարցնել… չկա մի հատ աղջիկ….կարևոր չի, նա գեղեցիկա, տգեղա….բարեմասնություններ ունի, չունի…. Վուլագառա հագնված, սպորտային, թե համեստ…մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում… ահա թե որտեղ են լինում սեռական ոտնձգությունները… այո այո… հասարակական տրանսպորտում…բոլորի աչքի առաջ…

10 համարի երթուղայի տաքսում… մի դպրոցական լակոտ ձեռքը դրել էր ընկերուհուս ոտքին, իսկ երբ ինքը շշմած նայել էր երեսին, ուղղակի ձեռքը քաշել է…. Ինչա եղել որ….

Ավել

ընկերուհու հորիզոնականից իջավ ծանոթուհու հորիզոնական

Ես մեկ-մեկ մտածում եմ կամ բոլորն են գժվել, կամ էլ ես եմ գժվել, ուֆ լավ ասեմ, Դուք ասեք, ես սխալ եմ, որ տենց եմ մտածում: Ունեմ մի հատ ընկերուհի, չէ, ավելի ճիշտ ծանոթա, ու թե խի ինքը ընկերուհու հորիզոնականից իջավ ծանոթուհու հորիզոնական, էսա Դուք կհասկանաք:

Ավել

թքի վրես ու գնա, գնա սիրուհիներիդ մոտ

Ատում եմ քեզ տղամարդ կոչվող ոչնչություն, հա դու , դու ոչնչություն ես, դու որ համարձակվել ես ձեռք բարձացնել ընկերուհուս վրա, դու այ մարդկային արժանիքներ չունեցող, համարձակվել ես խփել նրան ու սպառնալ, կոտրել նրա կյանքը, առողջությունը, նրա Եսը հավասարացնել ԶՐՈՅԻ:

Քեզ ու քո նմաններին հրապարակավ քարկոծել է պետք ու դա էլ քիչ կլինի, ես, այդ ես էի իմ հարազատ ընկերուհուս թեյը գդալներով խմացնում, գիշերները գրկում նրան, երբ երազի մեջ գոռում է, հավանաբար քո նման դատարկությունը նրան այնտեղ էլ հանգիստ չէր տալիս, ատում եմ քեզ, քո անունը, քո մասին լսելն ու խոսելն անգամ ատում եմ, ինչ կասեք, հըն, նմաններին ինչ է պետք անել, ոնց դաստիարակել, ոնց ազատել մեր հասարակությունը նմաններից, ում մեղադրել, որտեղ պաշտպանություն գտնել: Որտեղ ու ինչպես պատժել այն հազարավորներին, ովքեր իրենց տղամարդկային հաստատումը տեսնում են կնոջ վրա ձեռք բարձրացնելով, արհամարհելով ու նվաստացնելով:

Ավել

հայրս, թե մորս նախկին ամուսինը

Հայրիկիս ես չեմ ճանաչում, ավելի ճիշտ անուն ազգանունով գիտեմ, գիտեմ` ով է նա, որ ժամանակին մայրիկիս ամուսին է եղել, քան թե մեր հայրը, չեմ էլ ուզում տեսնել կամ լսել նրանից, ոչ նրա համար, որ նա մեզ թողել է կամ մայրիկիցս հեռացել է, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նա մեզ թողնելուց հետո էլ մեզ հետ տեսնվել է միայն այն ժամանակ, երբ կարիք կար ձեռներիցս խլել այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք:

Ավել