մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում

Ամեն օր երթուղային տաքսի նստելուց մտածում եմ….ուֆֆֆ մենակ էլի մեկը չընկնի վրաս…կամ ձեռքերը երկարացնի… հա հա…հենց էլ ձեռքերը… կարող եք ցանկացած աղջկա հարցնել… չկա մի հատ աղջիկ….կարևոր չի, նա գեղեցիկա, տգեղա….բարեմասնություններ ունի, չունի…. Վուլագառա հագնված, սպորտային, թե համեստ…մեզ բոլորիս էլ ձեռ են գցել տրանսպորտում… ահա թե որտեղ են լինում սեռական ոտնձգությունները… այո այո… հասարակական տրանսպորտում…բոլորի աչքի առաջ…

10 համարի երթուղայի տաքսում… մի դպրոցական լակոտ ձեռքը դրել էր ընկերուհուս ոտքին, իսկ երբ ինքը շշմած նայել էր երեսին, ուղղակի ձեռքը քաշել է…. Ինչա եղել որ….

Ավել

սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը

Պապայիս միակ ու նվիրական երազանքնա ինձ ամուսնացնել:

Բայց քանի որ իմ հետաքրքրությունը աղջիկների նկատմամբ դեռ չի սպառվել, ես չեմ շտապում, բայց իրան չնեղացնելու համար թեկնածուների հետ ծանոթանում եմ ու հետո մի պատճառ բռնում: Ու տենց օրերից մեկ օր գնացել էի պապայիս հետ քեֆի, տուն վերադառնալիս նրա ընկերներից մեկը, ով պապայիս նման ցանկանում էր ամուսնացնել իր աղջկան, մեզ հրավիրեց իրանց տուն թեյ խմելու: Պապայիս այդ միտքը շատ դուր եկավ: Մենք արդեն իրանց տանը սկսում էինք խմել թեյ, երբ սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը, ում առաքինության մասին հեքիաթները ես լսում էի վերջին 20-25 րոպեների ընթացքում: Իսկ թե այդ ամենը խի՞ էր հեքիաթ… ափսոս դուք չտեսած սենյակ մտած աղջկա դեմքը, երբ նա տեսավ ինձ: Ես իրան վաղուց գիտեի, հասկացեք, ես գլուխս չեմ գովում, ինչ կա ասում եմ, որ դուք, սիրելի աղջիկներ, հասկանաք, որ այն ինչ անում եք մութ ու անլույս երևանյան, ծաղկաձորյան անկյուններում, ջրի երեսա դուրս գալիս շատ անսպասելի տեղերում: Ու դե մինչև մեր պապաները շարունակում էին իրենց զրույցը, ես ու հին ծանոթուհիս սմսներ էինք ուղարկում սենյակից սենյակ: Մի քանի օրից մեր շփումն երը ավելի մտերմիկ դարձան: Ու օրերից մեկ օր, երբ մենք տուն էինք գնում, ես իրան մենակ մի բան ասի, հորդ չես խղճում: Իսկ ես նենց եմ էտ մարդուն խղճում, բայց դե ես ինչ անեմ: