ես այդ ցուցակում գտա իմ ներկայիս ամուսնուն

Երբ նոր էր սոցիալական ցանցերը մտում մեր կյանք, ես հոգեբանական ծանր վիճակում էի, բաժանվել էի այն տղայի հետ, ով վերջին 8 ամիսներին իմ քաղաքացիական ամուսինն էր, բնական է, որ ես կորցրել էի հայկական միակ սրբությունս, բայց ասեմ դա ինձ այդ ժամանակ շատ քիչ էր անհանգստացնում: Ես ապրում էի Անգլիայում, սովորում էի այնտեղ, մենակ էի , տխուր, ինձ պետք էր շփում, աջակցություն, հուսադրող խոսքեր, խորհուրդներ, որոնք հասկանում ես, որ ճիշտ են, բայց դու թքած ունես դրանց վրա: Ես պատրաստվում էի արդեն վերջնական վերադառնալ Երևան ու ցանկանում էի տեսնել, թե այդ մեկ տարվա ընթացքում ինչ էր փոխվել մեր շատ սիրելի քաղաքում, իսկ դա տեսնել կարելի էր որտեղ, իհարկե սոցիալական ցանցերում: Այդ ժամանակ շատ քիչ հայեր կային ֆեյսբուքում ու ես լսել էի, որ հիմնական մասսան օդնօկլասսնիկում կայքում է նստում, ես որոշեցի գրանցվել հենց այդտեղ, բացեցի անհատական պրոֆայլս, հասկացա ինչը ինչի համար է այդտեղ ու առաջինը, որ ես արեցի`հանկարծակի մարդկանց ցուցակ բացելն էր:

Ավել

Advertisements