տղայա, ինչ անենք թե մատուցողա

Այ սենց բան մենակ ինձ հետ կարող էր լինել, հա բա դե էլ ում հետ: Չնայած համոզված եմ, որ նման բան շատերն են ասում, բայց դե հիմա ես իմ պատմությունն եմ պատմելու: Լավ ինչ թաքցնեմ, ես էլ էի մեղավոր, բայց դե տատիս ասած` սերը աթարինելա կպչում: Ու քանի որ այս բլոգում մենք պատմում ենք առօրյա կյանքից պատմություններ, որ շատերը կարդան ու չկրկնեն մեր սխալները, ես էլ իմն եմ պատմում:


Ամառը չեմ սիրում հանսգտանալ Օպերայի մոտի սրճարաններում, դրա համար մենք ընտանիքով մեր երեկոները անց ենք կացնում Խանջյանի բացօթյա սրճարաններում: Ու մի օր, երբ ծնողներիս հետ նստած էի, աչքս ընկավ մեր շատ սիրալիր մատուցողի վրա: Բավականին գեղեցիկ, եթե տղամարդուն կարելի է բնորոշել այդ բառով, երիտասարդ, գեղեցիկ ժպիտ, մատուցողի ոչ բնորոշ խելքի առկայություն, թող ինձ ներեն այս մասնագիտության ներկայացուցիչները, բայց Հայաստանում դեռ չկա մատուցողի հատուկ դասընթաց անցնելու կուլտուրա:

Ավել