նա ինձ հարցրեց, դու կույս ես

Կարծեմ 2006 թվականն էր, երբ ինտերնետում մոդա էր ընկել armeniaonline կայքը: Այն առաջին էր նմանների մեջ, որտեղ ես գրանցվեցի: Կայքում իմ շփումը սահմանափակվում էր ինտերնետային մի քանի նոր ծանոթներիս հետ բարև ոնցեսներով, անկապ դեմքերի վրա խժժալով, ու առավելագույն դեպքում մի երկու հոգու հետ համար փոխանակվելով, որը իր հերթին ավարտվում էր մի քանի զանգով, քանի որ առաջին իսկ զանգից հետո, քեզ առաջարկում էին հանդիպել, իսկ ես բնական է հրաժարվում է: Ինչու է բնական,տրամաբանություն չկա, պարզապես չէի ուզում: Օրերից մեկ օր երբ երեկոս էի անցկացնում այդ կայքում, աչքովս ընկավ մի շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ սիրուն տղու պրոֆայլ, ինքը այքան սիրուն էր, որ ես մոռացա ամոթ ու նամուս բառերը և սկսեցի գրել նրան, մենք մի երկու օր շփվեցինք ինտերնետում, հետո ես նրան տվեցի իմ հեռախոսի համարը, քանի որ ես նպատակ էի դրել հանդիպել նրան:

Ավել

հայրս, թե մորս նախկին ամուսինը

Հայրիկիս ես չեմ ճանաչում, ավելի ճիշտ անուն ազգանունով գիտեմ, գիտեմ` ով է նա, որ ժամանակին մայրիկիս ամուսին է եղել, քան թե մեր հայրը, չեմ էլ ուզում տեսնել կամ լսել նրանից, ոչ նրա համար, որ նա մեզ թողել է կամ մայրիկիցս հեռացել է, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նա մեզ թողնելուց հետո էլ մեզ հետ տեսնվել է միայն այն ժամանակ, երբ կարիք կար ձեռներիցս խլել այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք:

Ավել