թքի վրես ու գնա, գնա սիրուհիներիդ մոտ

Ատում եմ քեզ տղամարդ կոչվող ոչնչություն, հա դու , դու ոչնչություն ես, դու որ համարձակվել ես ձեռք բարձացնել ընկերուհուս վրա, դու այ մարդկային արժանիքներ չունեցող, համարձակվել ես խփել նրան ու սպառնալ, կոտրել նրա կյանքը, առողջությունը, նրա Եսը հավասարացնել ԶՐՈՅԻ:

Քեզ ու քո նմաններին հրապարակավ քարկոծել է պետք ու դա էլ քիչ կլինի, ես, այդ ես էի իմ հարազատ ընկերուհուս թեյը գդալներով խմացնում, գիշերները գրկում նրան, երբ երազի մեջ գոռում է, հավանաբար քո նման դատարկությունը նրան այնտեղ էլ հանգիստ չէր տալիս, ատում եմ քեզ, քո անունը, քո մասին լսելն ու խոսելն անգամ ատում եմ, ինչ կասեք, հըն, նմաններին ինչ է պետք անել, ոնց դաստիարակել, ոնց ազատել մեր հասարակությունը նմաններից, ում մեղադրել, որտեղ պաշտպանություն գտնել: Որտեղ ու ինչպես պատժել այն հազարավորներին, ովքեր իրենց տղամարդկային հաստատումը տեսնում են կնոջ վրա ձեռք բարձրացնելով, արհամարհելով ու նվաստացնելով:

Ավել

Advertisements