Պուպուլդ ուտեմ կամ ինչու ենք ամբողջ ազգով տղա երեխա ուզում

Հայկական ԱՎԱՆԴՈւՅԹԱՍՈՎՈՐՈւՅԹԱՊՐՈԲԼԵՄՆԵՐԻ հիթ շքերթում իր պատվավոր տեղն է գրավում երեխայի սեռի ընտրությունը, հերքելը, չընդունելն ու աղջիկ երեխուն բանի տեղ չդնելը: Դեռևս շարունակվում է կռիվը ապագա մամաների ու պապաների մեջ, երեխայի սեռը ցույց տվող ժամանանկից մոնիտորներին չեմ հավատում հազարավոր պապաներ, դեռ շարունակվում են աղջիկ սպասող  մամաների նեղացած լացերը ու այս ամենը հա շարունակվում է, շարունակվում է, ու երբեք-երբեք չի ավարտվում:

Այս պրոբլեմը սկսվում է զույգի մոտ հենց այն օրվանից, երբ նրանք սկսում են երազել իրենց բալիկների մասին, հաճախ այն կրում է այսպիսի բնույթ` պապան ուզում է ժառանգորդ որդի, որին մի տարեկանից սկսած, երբ նա կասի մամա, ինքը կսովորեցնի քֆուր տալ, իրան պաշտպանել, սաղին ծեծել ու տենց լիքը տղայական լավ բաներ:

Ավել

մեկ-մեկ Ձեր ՉԷ-ն ԱՅՈ-ից ավելի հաճելիա լսել

Կյանքում գալիսա պահ, որ զգում ես եկելա ժամանակը փսակվելու, բայց քանի որ հետևում են դպրոցն ու բուհը, պապայի ու մամայի ծանոթների աղջիկները, գործի տեղում սաղ ամուսնացած են կամ բեսամդ գեշ, էլ չի դզում փողոցում աղջիկ կպցնելը, դիմում ես ընկերուհիներիդ ու ընկերներիդ, որ մի լավ աղջիկա հետ ծանոթացնեն: Ու իմ ճաշակը իմացողները իմ ուզած պարամետրերով աղջիկների են առաջարկում, չասեք, յախկ ինչ զզվելի էս, էտ մենակ ես չեմ տենց անում: Օրերից մի օր դասընկերուհիներից մեկը ասեց մի լավ սիրուն, բոյով, խելացի աղջիկ գիտեմ, արի ծանոթացնեմ, հաստատ դուրդ կգա, մեր կուրսիցա: Էտա ես իրանց հրավիրեցի մի օր թեյ խմելու, մի երկու անգամ էլի երեքով հանդիպեցինք, հետո ես կուկլկային առաջարկեցի հանդիպել, խնդրեցի իրա համարը ու ինչպես կասեին 2001 թվին, թքեցի փայտիկին:

Ավել

Բայց վատն էնա, որ դու սիրում ես, ինքը քեզ սիրումա, բայց իրա պապան ուրիշինա սիրում

Սուտ են էն համոզմունքնեը, որ տղեքը չեն սիրում կամ չեն արտահայտվում կամ չեն տանջվում, դե եթե սիրում էս, ինչ կապ ունի, տղա ես, թե աղջիկ:  Բայց վատն էնա, որ դու սիրում ես, ինքը քեզ սիրումա, բայց իրա պապան ուրիշինա սիրում, կամ էլ ուրիշի ջեբի դոլարները: Մեր երեխեքից մեկը նման մի թեմա արդեն գրելա, մեր պատմությունները նման են իրար էնքանով, որ իմ սիրած աղջկա պապան էլ հարուստ փեսա է գտել ու որ ես էլ իրա նման էն տարիքում չէի, որ փախցնեի բերեի մեր տուն, չնայած մտքովս անցելա:

Լավ, ամեն ինչ սկսկվեց համալսարանում, երբ էն որ ասում են առաջին հայացքից սիրահարվեցինք իրար: Ու լավն էնա, որ ինքն էլ միանգամից համաձայնեց հանդիպել ինձ հետ, թե չէ զզվում եմ, որ աղջկան մոտենում ես, էնքան ձևա տալիս իրան, բայց գնում ընկերուհիների մոտ լացումա կարոտից: Ընկերություն արեցինք մոտ մի տարի, ամեն ինչ էնքան լավ էր, որ նույնիսկ իրա ախպերը դարձավ ընկերս, գնալ գալ իրանց տուն, իրա պապան ու մաման սիրում էին ինձ, սիրում էին, սիրում էին, մեկել հոոոոոոոոոոոոոպ արքայազն եկավ Ռուսաստանից, դռները բացեք, աղջկա օժիտը պատրաստեք, հարուստ հարուստ աման էս ինչ հարուստ տղայա, բայց դե նենց չի որ մենք աղքատ ենք, բայց երևի էտքան հարուստ չէինք, համել ես դեռ ուսանող եմ,  չեմ ամուսնանալու, կնկաս տանեմ պապայիս ու մամայիս վզին դնեմ ասեմ` պահեք, ես էսա կգամ: Դե լաց ու կոծ, կռիվ դավ, բայց դե իրա պապան որոշել էր, ու այ այտեղ ով կուտի, իրա ախպերը կուտի, հա դե բան չունեմ ասելու, ինքը ինչ մեղավոր էր, բայց դե մուռս պետքա հանեի մեկից թե չէ:

Ավել

Երդվում եմ կյանքումս ամեն ինչ անել, նենց ոնց ամուսնուս մաման, քանի որ կարողա ես իրանից լավն եմ

Հայկական ամուսնության երդման արարարողության տեքստը`
(ներկայացնում եմ կանանց տարբերակը, մեր բլոգեր տղաները հուսով եմ պատասխան կներկայացնեն)


Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիկս եթե լինեմ, որ դա ամուսինս չի իմանա
Երդվում եմ սիրել այն ամեն, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում
Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրարիս, դիմել նրանց մամա  ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ
Ավել

ում արդարացնեմ ու ում մեղադրեմ

Այսօր առավոտյան զանգ եմ ստանում ընկերուհուցս ու ինքը բարևի փոխարեն լացումա: Երբ ես քնաթաթախ եմ լինում, ուղեղս չի աշխատում, մի տեսակ վախեցա, հետո խնդրեցի ամեն ինչ նորից, ավելի հանգիստ ու առանց լացի ինձ պատմել: Նա սկսեց- էլ չեմ դիմանում, ինչքան կարելիյա, հոգեկանս խախտվումա, զզվել եմ ու լացումա:

Ավել

սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը

Պապայիս միակ ու նվիրական երազանքնա ինձ ամուսնացնել:

Բայց քանի որ իմ հետաքրքրությունը աղջիկների նկատմամբ դեռ չի սպառվել, ես չեմ շտապում, բայց իրան չնեղացնելու համար թեկնածուների հետ ծանոթանում եմ ու հետո մի պատճառ բռնում: Ու տենց օրերից մեկ օր գնացել էի պապայիս հետ քեֆի, տուն վերադառնալիս նրա ընկերներից մեկը, ով պապայիս նման ցանկանում էր ամուսնացնել իր աղջկան, մեզ հրավիրեց իրանց տուն թեյ խմելու: Պապայիս այդ միտքը շատ դուր եկավ: Մենք արդեն իրանց տանը սկսում էինք խմել թեյ, երբ սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը, ում առաքինության մասին հեքիաթները ես լսում էի վերջին 20-25 րոպեների ընթացքում: Իսկ թե այդ ամենը խի՞ էր հեքիաթ… ափսոս դուք չտեսած սենյակ մտած աղջկա դեմքը, երբ նա տեսավ ինձ: Ես իրան վաղուց գիտեի, հասկացեք, ես գլուխս չեմ գովում, ինչ կա ասում եմ, որ դուք, սիրելի աղջիկներ, հասկանաք, որ այն ինչ անում եք մութ ու անլույս երևանյան, ծաղկաձորյան անկյուններում, ջրի երեսա դուրս գալիս շատ անսպասելի տեղերում: Ու դե մինչև մեր պապաները շարունակում էին իրենց զրույցը, ես ու հին ծանոթուհիս սմսներ էինք ուղարկում սենյակից սենյակ: Մի քանի օրից մեր շփումն երը ավելի մտերմիկ դարձան: Ու օրերից մեկ օր, երբ մենք տուն էինք գնում, ես իրան մենակ մի բան ասի, հորդ չես խղճում: Իսկ ես նենց եմ էտ մարդուն խղճում, բայց դե ես ինչ անեմ:

հայրս, թե մորս նախկին ամուսինը

Հայրիկիս ես չեմ ճանաչում, ավելի ճիշտ անուն ազգանունով գիտեմ, գիտեմ` ով է նա, որ ժամանակին մայրիկիս ամուսին է եղել, քան թե մեր հայրը, չեմ էլ ուզում տեսնել կամ լսել նրանից, ոչ նրա համար, որ նա մեզ թողել է կամ մայրիկիցս հեռացել է, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ նա մեզ թողնելուց հետո էլ մեզ հետ տեսնվել է միայն այն ժամանակ, երբ կարիք կար ձեռներիցս խլել այն բնակարանը, որտեղ մենք ապրում ենք:

Ավել