ամեն ինչ հասավ իր գագաթնակետին, երբ քրոջս ծննդյան օրը, մեր իսկ տանը…

Այսօր ներկայացնում եմ ընկերուհուս հետ կատարված մի դեպք, ինքը ուղարկել է, ես խմբագրել եմ:

Երբ ընտրությունդ մեծ է, ընտրելը ավելի դժվար է դառնում: Ու երբ ինքդ զգում ես, որ ժամանակն է ընտրել, այդ դժվարությունն էլ ավելի է դժվարանում: Երբ քեզ իր սիրտն ու սեր առաջարկողները մեկից ավելի են լինում, կշեռքի երկու կողմում համեմատելիներն ավելի շատ են դառնում: Իսկ ես չգիտես` ինչու ընտրեցի իրեն, առանց համեմատելու, առանց կշռելու, մի քանի սխալիցս հոգնած, նեղված ու ինքս ինձ վրա զայրացած: Դեռ մատանի մատիս չկար, կար միայն երկկողմանի համաձայնություն, երբ եղավ այն, ինչի վրա առաջին անգամ ես աչքերս փակեցի:

Կյանքում շատ են բաներ, որոնք գիտես, որ կան, բայց միշտ հույս ունես, որ դրանք կան ու լինում են ուրիշների հետ:

Ավել

Advertisements

Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու

Վերջերս  մի տենդենց եմ նկատում…Հայաստանը կարծես շուկա լինի, որտեղից դրսում ապրող մեր տղաները գալիս են աղջիկ ընտրելու… մի տեսակ ակամայից քեզ վատ ես զգում… սրա աղջիկը լավնա, եկեք մեզ հարս տանենք… իսկ երբ դա բազմապատկում ենք հայրենիքի կարոտով… բազմապատկում ենք Հայաստանում մեծացած աղջկա իբր թե նամուսով, հաշվի ենք առնում լրացուցիչ դրական գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են էկոլոգիապես ավելի մաքուր օդը, ջուրը և սնունդը… իսկական բարձրորակ ապրանք…

Բայց իրականությունն այլ է:  Երբ մենք վերջին կուրսում էինք սովորում, մեր կուրսից հինգ, թե վեց աղջիկ պատրաստվում էր ամուսանալ և բոլորն էլ դուրս` մասնավորապես Ռուսասատան: Իսկ ինչ են փնտրում հենց էդ տղաները… ասեմ, ասեմ, իրանց տան դեկորի մի մաս…դե մաման ու պապան թոռ են ուզում, բա հո էնտեղի դուրս ընկած ռուսներից չի ունենա… չնայած երևի մամայի ու պապայի վրա խաբար էլ չկա, որ իրանք արդեն ունեն թոռ…հենց էլ դուրս ընկած ռուսից…

Ավել