Աստված, երբ կնոջն ու տղամարդուն տվեց սեքսով զբաղվելու ու դրանից հաճույք ստանալու իրավունք, նույն ժամանակ հայերին տվեց ԱԴԱԹ, ՆԱՄՈՒՍ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Մի երկու օր առաջ ինտերնետում նյութ էի գտել ռուսական բլոգներից մեկի մասին, որի ուղղությունը սեքսն ու սեռական կյանքն է: Նյութն իրենից ներկայացնում էր կայքում տրված հարցերի ու դրանց հումորով պատասխանների հավաքածու: Շատ ծիծաղելու, տեղին պատասխաններ ու շատ ազատ նյութ էր, որի վրա ես իսկապես շատ երկար ծիծաղում էի: Ու առավոտը գալիս եմ օֆիս, իմ բաժնի աղջիկներին, որոնցից երկուսն ամուսնացած են, իսկ երրորդը երազումա դրա մասին, սկսում եմ մի քանի հատված կարդալ, իրանց հայացքներն ու դաուն դեմքերի արտահայտություններն ինձ ասեցին -իբր ինչ? Ու իրենց` իբր իմ ասած բառերից կարմրած այտերն ինձ մոտ առաջացրեցին հարցեր, որոնց մասին ուզում եմ կիսվել Ձեզ հետ:

Ավել

Advertisements

նա ինձ հարցրեց, դու կույս ես

Կարծեմ 2006 թվականն էր, երբ ինտերնետում մոդա էր ընկել armeniaonline կայքը: Այն առաջին էր նմանների մեջ, որտեղ ես գրանցվեցի: Կայքում իմ շփումը սահմանափակվում էր ինտերնետային մի քանի նոր ծանոթներիս հետ բարև ոնցեսներով, անկապ դեմքերի վրա խժժալով, ու առավելագույն դեպքում մի երկու հոգու հետ համար փոխանակվելով, որը իր հերթին ավարտվում էր մի քանի զանգով, քանի որ առաջին իսկ զանգից հետո, քեզ առաջարկում էին հանդիպել, իսկ ես բնական է հրաժարվում է: Ինչու է բնական,տրամաբանություն չկա, պարզապես չէի ուզում: Օրերից մեկ օր երբ երեկոս էի անցկացնում այդ կայքում, աչքովս ընկավ մի շաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ սիրուն տղու պրոֆայլ, ինքը այքան սիրուն էր, որ ես մոռացա ամոթ ու նամուս բառերը և սկսեցի գրել նրան, մենք մի երկու օր շփվեցինք ինտերնետում, հետո ես նրան տվեցի իմ հեռախոսի համարը, քանի որ ես նպատակ էի դրել հանդիպել նրան:

Ավել