սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը

Պապայիս միակ ու նվիրական երազանքնա ինձ ամուսնացնել:

Բայց քանի որ իմ հետաքրքրությունը աղջիկների նկատմամբ դեռ չի սպառվել, ես չեմ շտապում, բայց իրան չնեղացնելու համար թեկնածուների հետ ծանոթանում եմ ու հետո մի պատճառ բռնում: Ու տենց օրերից մեկ օր գնացել էի պապայիս հետ քեֆի, տուն վերադառնալիս նրա ընկերներից մեկը, ով պապայիս նման ցանկանում էր ամուսնացնել իր աղջկան, մեզ հրավիրեց իրանց տուն թեյ խմելու: Պապայիս այդ միտքը շատ դուր եկավ: Մենք արդեն իրանց տանը սկսում էինք խմել թեյ, երբ սենյակից դուրս եկավ այն սուրբ, կույս, համեստ աղջիկը, ում առաքինության մասին հեքիաթները ես լսում էի վերջին 20-25 րոպեների ընթացքում: Իսկ թե այդ ամենը խի՞ էր հեքիաթ… ափսոս դուք չտեսած սենյակ մտած աղջկա դեմքը, երբ նա տեսավ ինձ: Ես իրան վաղուց գիտեի, հասկացեք, ես գլուխս չեմ գովում, ինչ կա ասում եմ, որ դուք, սիրելի աղջիկներ, հասկանաք, որ այն ինչ անում եք մութ ու անլույս երևանյան, ծաղկաձորյան անկյուններում, ջրի երեսա դուրս գալիս շատ անսպասելի տեղերում: Ու դե մինչև մեր պապաները շարունակում էին իրենց զրույցը, ես ու հին ծանոթուհիս սմսներ էինք ուղարկում սենյակից սենյակ: Մի քանի օրից մեր շփումն երը ավելի մտերմիկ դարձան: Ու օրերից մեկ օր, երբ մենք տուն էինք գնում, ես իրան մենակ մի բան ասի, հորդ չես խղճում: Իսկ ես նենց եմ էտ մարդուն խղճում, բայց դե ես ինչ անեմ: