պետք չի այն, ինչը մենակ ձերն է, հանել փռել լվացքի թոկից, որ մի հատ էլ քամին ծածանի

Ոնց եմ զզվում, որ ինստիտուտում դասամիջոցին դուրս ես գալիս միջանցք, աղջիկ տղա թռնում են իրար վրա սկսվում համբուրվել , ուֆ դա էլ իրա տեղն ունի, ուզում եք համբուրվեք, առանձնացեք մի ազատ լսարանում, ինչ պարտադիրա համալսարանի ուսանողների հարյուրավոր աչքեր նայեն ձեր զասոսներին: Ամոթ չի, որ դասախոսն անցնումա ու տեսնումա դուք կանգնած քիչա մնում իրար ուտեք: Ինչ պարտադիրա իրար նենց գրկեք կանգնեք, իբր աշխարհի վերջնա, հա սիրում եք իրար, ուզում եք, բայց դե էտ ուզելն էլ սահման ունի, ուզելն էլ կարելիյա կառավարել:  Կամ  ինչ պարտադիրա մարշրուտկայում սաղ ձեր չլմփոցները լսեն,  կամ ինչու ես կաֆեում ընկերուհուս հետ կոֆե խմելու փոխարեն պետքա ներվայնանամ, որ կողքի սեղանի զույգը հա էնա կհանի շորերն ու սկսկի սեքսով զբաղվել: Լռում եմ այգիների ու բարերի մասին, որտեղ այլանդակությունը հասնումա իրա գագաթնակետին ու էլ չի իջնում:

Ավել