Աստված, երբ կնոջն ու տղամարդուն տվեց սեքսով զբաղվելու ու դրանից հաճույք ստանալու իրավունք, նույն ժամանակ հայերին տվեց ԱԴԱԹ, ՆԱՄՈՒՍ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ

Մի երկու օր առաջ ինտերնետում նյութ էի գտել ռուսական բլոգներից մեկի մասին, որի ուղղությունը սեքսն ու սեռական կյանքն է: Նյութն իրենից ներկայացնում էր կայքում տրված հարցերի ու դրանց հումորով պատասխանների հավաքածու: Շատ ծիծաղելու, տեղին պատասխաններ ու շատ ազատ նյութ էր, որի վրա ես իսկապես շատ երկար ծիծաղում էի: Ու առավոտը գալիս եմ օֆիս, իմ բաժնի աղջիկներին, որոնցից երկուսն ամուսնացած են, իսկ երրորդը երազումա դրա մասին, սկսում եմ մի քանի հատված կարդալ, իրանց հայացքներն ու դաուն դեմքերի արտահայտություններն ինձ ասեցին -իբր ինչ? Ու իրենց` իբր իմ ասած բառերից կարմրած այտերն ինձ մոտ առաջացրեցին հարցեր, որոնց մասին ուզում եմ կիսվել Ձեզ հետ:

Արդյոք ամոթ է խոսել նման թեմաների մասին բարձրաձայն, արդյոք մենք ունենք սեռական դաստիարակության ճիշտ մակարդակ, արդյոք մենք ամուսնանալուց առաջ պատրաստ ենք բավարարել մեր ամուսնու սեռական բոլոր պահանջները, թե մեր հայ կնոջ առաքինի կերպարն աղավաղելն ամուսնու դավաճանությունից կարևոր չի, արդյոք ճիշտա, երբ 25 տարեկան ընկերուհիդ ամուսնությունից 3 օր առաջ խոստովանում է, որ ինքը նույնիսկ չգիտի ինչպիսի կառուցվածք ունի տղամարդու սեռական օրգանները, ու դրա մեղավորը իրա կենասաբանության ուսուցչուհինա, ով 8-րդ դասարանում Մարդ առարկան անցնելիս ամաչել է պատմել Մարդու սեռական օրգանների մասին դասը, թե իր մաման, որ ամբողջ կյանքը  համոզված է եղել, իր աղջկա հետ ամոթ է խոսել ՆՄԱՆ թեմաների մասին, բայց թե ումից պետք է իր աղջիկն իմանար այդ ամենը, ինքը այ դրա մասին մոռացել էր մտածել: Լավ ինչու ենք մենք ասում ինձ մոտ նման բաների մասին մի խոսացեք, երբ շրջապատում որևէ մեկը թույլ է տալիս իրան որևէ  ազատ հումոր, ինչու ենք մենք նախանձում մեր այն ընկերուհուն, ում մաման իրան բացատրելա, թե ինչ է կուսաթաղանթը կամ ինչու, երբ կինը սեքսի ժամանակ ստանում է օրգազմ, հղիանալու հավանականությունը ընկնում է:  էտ ինչու ենք մենք մեզ համարում այնքան բանիմաց, որ ամեն տեղ խոսում ենք Կամասուտրայից, բայց նույնիսկ չգիտենք`դա ինչ է, ինչու ենք մենք սեքսի մասին անընդհատ խոսացող մեր կոլեգային ասում ՊՈՇԼԻՅ, բայց թաքուն ծիծաղում նրա հումորների վրա, ինչու ենք էշացած նայում մեր ընկերուհու վրա, ով համարձակվել է իր մայկան Ձեր մոտ փոխել, ախր դուք երկուսդ էլ ունեք նույն 2 կուրծքն ու նույն փորը:
Ինչում է ԱՐ հեռուստանընկերության` НТВ-ի բարձր ռեյտինգ ունեցող հաղորդումների հետ երեկոներ անցկացնող րագրողը Քիմ Քարդաշյանին անվանում ՊՈՌՆԻԿ, իսկ գուցե է այդ լրագրողը երեկոյան իրեն հայելու մեջ նայելիս հասկացել է, որ  երբեք չի ունենա Քիմի բարեմասնություններից ու իրեն Սուրբ Սարգսին նվեր տվող միակ մարդը լինելու է ԱՐ հեռուստաընկերության ոչ բարետես այն օպերատորը, ով նկարահանումների է գնում իր հին ջինսե կուրտկայով: Ինչու ենք մենք այդ հաղորդումից հետո մի քիչ ազատ մտածելակերպ ունեցող մարդկանց նույնպես անվանում ՊՈՌՆԻԿ, թե մեզ թվում է մենք այնքան կանք, որ Բաղրամյանի վրա կանգնած մարմնավաճառուհուն կարող ենք ձեռք առնել ու երբեք չբռնել այն մենթի ձեռքը, ով այդ աղջկան ծեծում է իրեն  տոկոսներ չվճարելու համար: Ինչու ենք մենք ամուսնությունից առաջ միայն առնում սեքսուալ ներքնազգեստ ու զանգում ամուսնացած ընկերուհիներին հարցնում` որտեղ անել բիկինի, իսկ ինչու մենք դա չենք անում ամուսնությունից առաջ, արդյոք մենք ինքներս չպետք է սիրենք մեզ ու մեր մարմինը, օյ, հա մոռացել էի, դա ամոթ է: Ամոթ է նաև, երբ քեզ մոտ ասում են ֆրգիդնի, ռակի պոզա, օրգազմ բառերը ու հալալա քեզ, որ դու կարմրում ես այդ ժամանակ:  Ճիշտ է արդյոք, որ մենք անգամ 30 տարեկանում մամայի ու քույրիկների հետ ամաչում ենք նայել ֆիլմի բաց տեսարանները ու գնում ենք ջուր խմելու, ճիշտ է արդյոք այն, որ մենք քարկոծվելու վախից դրդված կույս ենք մնում մինչև 40 տարեկան , իսկ 45 տարեկանում սեքսի բացակայության պատճառով ձեռք բերում ուռուցք ու ընդմիշտ մոռանում սեքսի մասին:
Ինչու են մեր որոշ հայ տղաներ գուգլում փորձում նյութ գտնել սեքսի ու սեքսոտ աղջիկների մասին, ու հենց իրանց կինը չի կարողանում հղիանալ, տանում են բժշկի ու ասում, սաղ քեզնից է: Ու ինչու ենք մենք ազատ թեմաների տակ մեկանաբանություններ գրելիս փոխում մեր անունը , ինչու մաման իրա աղջկան չպետք է բացատրի ամեն ինչ այնքան ճիշտ ու ժամանակին, որ նա 2-րդ կուրսում մամայի տանը չլինելու ժամանակ ընկերուհու հետ չնայի պոռնոֆիլմ ու չսովորի ամեն ինչ հենց այդտեղից: Ինչու ենք մենք գնում բախտագուշակի մոտ, երբ հասկանում ենք, որ մեր ամուսնինները մեզ դավաճանում են, իսկ ինչու մենք չենք անում ամեն ինչ, որ նա չդավաճանի, ամոթ է, թե ծիծաղելու, երբ ընկերուհիդ շշմած զանգում է քեզ ու պատմում, որ գիշերը ամուսնու համար սեքսուալ անակնկալ էր պատրաստել, ինչը ավարտվել է -էս որտեղ ես տեսել աղչի, սաղ հավաքի, ամոթա: Ինչու ենք մենք լացում, երբ Անթալիայում մեր ամուսինների ոտքերը` ռուս աղջիկներ տեսնելիս թուլանում են, ինչու հայ տղաները գնում են Ռուսաստան, տաքսու վարորդ աշխատում ու մի երկու անգամ հացի խանութի Օլյայի հետ լինելուց հետո, ամբողջ կյանքում դրանով հպարտանում Հայաստանում:  Ինչու ենք մենք վախենում մեր մամաներին հարցնել, թե ինչ է օրգազմը, բայց լացում ենք, երբ առաջին կուրսում մաքրում ենք մեր ոտքերի մազերն ու մեր պապան մեզնից նեղանում է: Ով է մեզ տվել իրավունք ձեռ առնել գեյերին ու ծեծել նրանց, ով է տվել մեզ իրավունք ընկեր ունեցած աղջկան ասել դու փչացած ես, ով է որոշում նրա փչացածության աստիճանը: Ինչու են մեր ամուսինները զզվել մեր խալաթային տան կերպարից ու երբ նայում են Նազենի  Հովհաննիսյանի կիսամերկ նկարներին, թաքուն նախանձում են նրա կողքի տղամարդուն: Ու ինչու Աստված, երբ կնոջն ու տղամարդուն տվեց սեքսով զբաղվելու ու դրանից հաճույք ստանալու իրավունք, նույն ժամանակ հայերին տվեց ԱԴԱԹ, ՆԱՄՈՒՍ ՈՒ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՈւԹՅՈւՆ:

Մեկնաբանություններ (37) (+add yours?)

  1. Ani
    Հկտ 22, 2011 @ 01:17:40

    Saqo jan, good luck with your “perfect” wife and “namusov mother-in-low”, ed mek, inchqan el yes hayastan@ sirem, kyanqum chem havata vor inch vor ban kpoxvi, vorovhetev henc ed nuyn txaner@, ovqer edqan mec harganq unen iranc mamaneri nkatmamb, chen haskanum vor maman u sirac mard@ tarber texer unen ira kyanqum, ay qez ban, axchikn ov a vor ira hamar mamain and so, r u fucking kiddin me??? lriv xelqnerd trel a, sexov zbaxvelu hamar mamain petq a harcneq no??? well, dra hamar el axgi mec mas@ uni “kargin @ntaniq, kin u mi qani erexa”, plus a nice siruhi on the side — there you go, im mec chax, adatavor, hargelu armenian @ntaniq….. txamardik, nexanal chlini, bayc petq a mi qich ajel eli, petq a mi qich hargel sepakan kariqner@ ev hajuyqner@, please:) thanks

    Պատասխանել

Թողնել մեկնաբանություն